Քիչ առաջ ադրբեջանական APA գործակալությունը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Բերնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ժամանեցին Ադրբեջան:
Ռուսաստանից ժամանած համանախագահները կհանդիպեն Ադրբեջանի նախագահի եւ Արտաքին գործերի նախարարի հետ` քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման: Բաքվում պաշտոնական հանդիպումները նախատեսված են վաղը, որից հետո համանախագահները կժամանեն Հայաստան: