Զինծառայողները, հրամանատարները և Շուշիի ՊԲ-ից նշանակված հրամանատարները մինչև վերջ մարտընչել են։ Իսկ թե մնացած հարթություններում ինչ է եղել, թող պատասխանեն պատկան մարմինները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Ինչ վերաբերում է հունվարի 11-ին ստորագրված համաձայնագրին, Օհանյանը նշեց, որ, եթե հարթված լիներ մեր հարաբերությունները և կնքված լիներ խաղաղության պայմանագիր, ապաշրջափակումը տարածաշրջանում լավ է, բայց այս իրավիճակում՝ ռազմական հաղթանակից հետո հակառակորդը թուրք-ադրբեջանական տանդեմն ընդլայնելու է, ինչի շարունակությունն է Կարսի տարածքում զորավարժությունները։