Զինծառայողները, հրամանատարները և Շուշիի ՊԲ-ից նշանակված հրամանատարները մինչև վերջ մարտընչել են։ Իսկ թե մնացած հարթություններում ինչ է եղել, թող պատասխանեն պատկան մարմինները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ Մոսկովյան այցի ընթացքում ռազմագերիների հարցը չլուծելուն, Օհանյանը նշեց, որ պատերազմի ժամանակ «հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության արդյունքում մենք պարտություն կրեցինք, այսօր էլ նրանք «լռում ենք» կարգախոսի ներքո են գործում։ Մոսկովյան այցի ընթացքում ամենակարևոր խնդիրներից մեկը, ըստ Օհանյանի, ռազմագերիների վերադարձնելն է։