Wednesday, 24 04 2024
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
Լուրերի օրվա թողարկում 14։00

«Կոտրվելու իրավունք չունենք». ԿԳՄՍ նախարարը հանդիպել է երաժշտահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող համերգային կազմակերպությունների տնօրենների և գեղարվեստական ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ հանդիպման նպատակը ճանաչողական բնույթ ունի՝ ծանոթանալու երաժշտարվեստի ոլորտի պատասխանատուների հետ:

«Ինձ համար հաճելի է վայելել ոչ միայն ձեր արվեստը, այլև ձեզ հետ վարել գործնական զրույցներ, վեր հանել ոլորտում առկա խնդիրներն ու քննարկել դրանց լուծման ուղիները: Գիտեմ՝ խնդիրները քիչ չեն, սակայն վստահ եմ, որ համատեղելով բոլորիս ջանքերը՝ ժամանակի ընթացքում կունենանք լուծումներ: Եվ ես ակնկալում եմ ձեր՝ արհեստավարժ մասնագետներիդ աջակցությունն առկա դժվարությունները միասին հաղթահարելու գործում:

Հատկանշական է, որ համավարակի պայմաններում և պատերազմից հետո հասարակության շրջանում առկա է անկումային տրամադրություն, սակայն մենք կոտրվելու իրավունք չունենք, և այս առումով հոգևոր-մշակութային գործունեությունը բուժիչ առաքելություն ունի: Գտնենք մեր ժողովրդին դրական և լուսավոր լիցքեր հաղորդելու լավագույն ձևերը, միջոցները»,- ընդգծել է նախարար Վ. Դումանյանը և այդ նպատակին հասնելու համար ցանկացած ուղիներ գտնելու պատրաստակամություն հայտնել:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ ինչպես թատերական, այնպես էլ համերգային կազմակերպությունների ղեկավարները համավարակի և պատերազմական դրության պայմաններում լուրջ աշխատանքներ և գործուն ջանքեր են ներդրել, որպեսզի կազմակերպությունների գործունեությունը չընդհատվի: Նա մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել գործընկերներին քաղաքացիական բարձր գիտակցության և արհեստավարժության համար:

Այնուհետև Արա Խզմալյանը նախարարին տեղեկացրել է համերգային կառույցներում, մասնավորապես՝ Երգի պետական թատրոնում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, կապիտալ նորոգումների, տեխնիկական հագեցվածության, երաժշտական գործիքների ձեռքբերման, ինչպես նաև «Արամ Խաչատրյան» համերգասրահում բարեփոխումների, նոր ծրագրերի մասին: Կարևորելով իրականացված աշխատանքները՝ Վ. Դումանյանը վստահեցրել է, որ առաջիկայում կայցելի համերգային կազմակերպություններ՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին:

Համերգային կառույցների ղեկավարները հակիրճ ներկայացրել են իրենց առաջարկները՝ միտված ոլորտի բարեփոխումներին, և տեղեկացրել առաջիկա ծրագրերի մասին:

«Նախատեսված համերգային ծրագրերն անհրաժեշտ է իրականացնել նաև մարզերում, սահմանամերձ համայնքներում և Արցախում»,- կարևորելով մշակույթի ապակենտրոնացման և մարզերում ու Արցախում կրթամշակութային կյանքի ակտիվացման անհրաժեշտությունը՝ նշել է նախարար Վ. Դումանյանը:

Նախարարը նաև հավելել է՝ այս տարին բաբաջանյանական ու միրզոյանական է, և հայ մեծանուն կոմպոզիտորների հոբելյանների պատշաճ նշման նպատակով կստեղծվեն կառավարական հանձնաժողովներ:

Հանդիպման ավարտին նախարարը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ առկա դժվարությունները միասնական ջանքերով լուծելու ուղղությամբ և ներկաներին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում