Այսօր՝ հունվարի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Ներմուծվող փոփոխությունները չե՞ն մեծացնում վարչարարությունը և չե՞ն խոչընդոտի միջին, մանր բիզնեսի զարգացմանը»,- ՏՄՊՊՀ նախագահից հետաքրքրվեց ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
Ի պատասխան Գեղամ Գևորգյանը նշեց, որ տեղի է ունենալու հակառակ պրոցեսը:
Մանրամասն՝ տեսանյութում: