Այսօր՝ հունվարի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց, թե տուգանքների ներքին շեմը հասկանալի է, իսկ վերին շեմ որոշվո՞ւմ է արդյոք:
Ի պատասխան ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ տնտեսվարողների օգուտները չպետք է ավելի լինեն, քան տուգանքները. «Որպեսզի իրավախախտում կատարողը չհայտնվի շահեկան վիճակում»:
Մանրամասն՝ տեսանյութում: