Այսօր՝ հունվարի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ հանձնաժողոը այսուհետ հնարավորություն կունենա նախնական վարույթ իրականացնել և միայն առերևույթ հիմքերի պարագայում հարուցել բուն վարչական վարույթ. «Սա հնարավորություն կտա խնայել հանձնաժողովի ռեսուրսները, նաև` տնտեսվարող սուբյեկտներին ավելորդ պրոցեսների մեջ չներքաշել»:
Նրա խոսքով` տնտեսվարող սուբյեկտների տուգանքները չեն կարող օգուտներից նվազ լինել:
«Իրավախախտումն ընդունած տնտեսվարողը եթե աշխատի հանձնաժողովի հետ, նրա ֆինանսական տուգանքը չի կարող լինել 50 տոկոսից ավելի»,- նշեց Գեղամ Գևորգյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: