Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ու բոլորին թվում է, թե մարդիկ այդ ամենը չեն հասկանում. ինչ են մտածել ավելի քան քառորդ դար

Գյումրի այցի ընթացքում իր ճանապարհը փակած գյումրեցիներին տրված Վազգեն Մանուկյանի հայտնի բնորոշումը առաջացրեց հասկանալի աղմուկ և հանրային վրդովմունք, սակայն միջադեպը կամ, այսպես ասած, գնահատականը իրականում արտացոլում է ոչ միայն Վազգեն Մանուկյանի ներքաղաքական դիրքավորման, ընդհանրապես ներկայիս ներքաղաքական դիմակայության խնդիրներ: Տեղի ունեցածն արտացոլում է հայկական քաղաքական կյանքի հետանկախական շրջանի խորքային խնդիրներից մեկը, այսպես ասած՝ էլիտաների վերաբերմունքը հասարակությանը, շարքային քաղաքացիներին, երբ նրանք չեն համարվում այսպես ասած՝ երաշխավորված լսարան, երբ նրանք չեն դիտվում համակիր: Ընդ որում, խոսքը չի վերաբերում միայն կառավարող էլիտաներին, այլ նաև ընդդիմադիր: Կրկնենք, դա եղել է հայկական հետխորհրդային, անկախ պետականության գործնականում ամբողջ պատմության խորքային խնդիրներից մեկը: Թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր էլիտաները Հայաստանի շարքային քաղաքացուն, Հայաստանի ժողովրդին դիտարկել են իրենց «անարժան» հասարակություն, համարել են՝ երբեմն բարձրաձայն, երբեմն նեղ շրջանակում, և գործնականում մշտապես մտքի խորքում, որ այս ժողովուրդը արժանի չէ իրենց: Ժողովուրդը, հանրությունը դիտարկվել է հենց իբրև «բոմժ», որոնց պարզապես պետք է օգտագործել քաղաքական նպատակների համար:

Նույն Վազգեն Մանուկյանը 1996-ին դարձել է այդ մտածողության զոհը, երբ իշխանության մեջ եղած մարդիկ մտածել են, որ ժողովուրդը չի հասկանում, թե ում է ընտրում, հետևաբար՝ ընդդիմությունը 100 տոկոս էլ հավաքի, չպետք է հանձնել իշխանությունը: Բայց նույն Վազգեն Մանուկյանն ինքը ևս այդ մտածողության կրող է, ինչը դրսևորվել է հետագայում նրա մի քանի գործողություններում և դրսևորվեց փաստորեն այժմ: Ընդ որում, «էլիտաները» համարել են, որ մարդիկ չունեն բավականաչափ միտք, խելք, ինտելեկտ՝ հասկանալու համար, թե իրենց ինչպես են վերաբերվում: Այդ պատճառով է նաև, որ, այսպես ասած, հուզական պահերին առանձնապես ջանք չեն գործադրում իրենց մտածողությունը դուրս չբերելու համար, համոզված, որ միևնույն է՝ հանրությունը մարսելու է: Հանրությունն իրականում, իհարկե, չի մարսում, պարզապես մշտապես բավականին գիտակից է եղել և, ի տարբերություն «էլիտաների», պետական ինստիտուցիոնալությունը, կայունությունն ու շահը դասել է ավելի բարձր՝ մշտապես զերծ մնալով իր հանդեպ արհամարհական վերաբերմունքի համար «էլիտաների» հետ հաշվեհարդարից:

Այդ իմաստով, Հայաստանի հետանկախական պատմության ընթացքում հանրությունը, ժողովուրդը առավել է աչքի ընկել էլիտային բնորոշ պատկերացումով և վարքագծով, քան քաղաքական այն խմբերը, որոնք պետք է լինեին ժողովրդին առաջնորդող ընտրախավ: Այդ խորքային հակասականությունն է նաև եղել պատճառը, որ հաղթանակի վրա կառուցվող պետությունը իրականում մնացել է առանց խորքային հիմքի, որովհետև խախտվել է առաջնահերթությունը՝ որևէ պետության համար զարգացման հաջորդականության առաջնահերթությունը. ժողովուրդը, հասարակությունն առնվազն ենթագիտակցական մակարդակում, պետության շահի դասակարգման և պետության հանդեպ հոգածության մակարդակում առնվազն եղել է իր ընտրախավերից կամ «էլիտաներից» մեկ քայլ առաջ: Այդ ամենը, իհարկե, հագուկապի արժեքով, կենցաղավարության մակարդակով, ճանապարհորդություններով, դղյակների սենյակների կամ տան սպասարկող անձնակազմի և թիկնապահների թվով, կամ հռետորաբանության մեջ գործածվող տերմինաբանությամբ չէ, որ դրսևորվել է: Ինչպես դասական հերոսներից մեկը հայտնի ֆիլմում՝ ի վերջո, բոլոր հիմարությունները երկրի երեսին արվում են դեմքի խելոք արտահայտությամբ: Այդպես, դեմքի խելոք արտահայտությամբ քաղաքական էլիտաները կամ արտահայտել, կամ էլ իրենցից գոհ թաքցրել են սեփական ժողովրդի հանդեպ իրենց իրական վերաբերմունքը՝ իր համբերությամբ և համառությամբ արցախյան հաղթանակ կերտած ժողովրդին երեք տասնամյակի ընթացքում հասցնելով պարտության: Ու դեռ բոլորին թվում է, թե մարդիկ այդ ամենը չեն հասկանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում