Այսօր՝ հունվարի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է մետաղական հանքարդյունաբերության հարցերով քննիչ հանձնաժողովի զեկույցը:
«Սա այն չէր, ինչ պետք է աներ այս հանձնաժողովը. հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, արժանահավատությունը: Սակայն պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք»,- իր ելույթում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նրա խոսքով՝ իրեն հետաքրքիր էր լսել մի հանքարդյունաբերող ընկերության ղեկավարի, որը վնասով է աշխատում, բայց տարեկան մի քանի միլիարդ դրամ է ուղղում բարեգործական ծրագրերի:
Մանրամասն՝ տեսանյութում: