Այսօր՝ հունվարի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է մետաղական հանքարդյունաբերության հարցերով քննիչ հանձնաժողովի զեկույցը:
«Քննիչ հանձնաժողովների լիազորությունները մենք պետք է ավելացնենք: Սա շատ լավ գործիք է, եթե մենք կարողանանք ռեալ օգտագործել: Եթե իշխանական խմբակցությունը ղեկավարի հանձնաժողովը, բնականաբար իրենց ավելի մատչելի կլինի իրենց կառավարության անդամին հրավիրելը, բայց դա օրենքով չի արվելու, այլ արվելու է հարգանքով, իսկ, ասենք, կառավարության որևէ անդամ պարտավոր չէ ինձ հարգելու»,- ի պատասխան ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցի ասաց զեկույցը ներկայացնող պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: