Ըստ Reedus պորտալի, ամերիկացի Ադիթյա Սինգհը երեք ամիս թաքնվել է Չիկագոյի միջազգային օդանավակայանի պահպանվող տարածքում`փորձելով այդպիսով պաշտպանվել նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելուց:
Նշվում է, որ Կալիֆոռնիայի մի բնակիչ տեղաշարժվել է ծառայողական տարածքներով՝ օգտագործելով աշխատակիցներից մեկի կորցրած կրծքանշանը: Սնունդով նրա հետ կիսվել են մյուս ուղևորները:
Ներկայումս Սինգհին ոստիկանությունը բերման է ենթարկել՝ օդանավակայանի արգելված տարածք ապօրինի մուտք գործելու և գույք հափշտակելու համար: