Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ատելության միջավայրում հնարավոր չէ՛ լավ բան ստանալ. Սուրեն Սահակյան

Վերջին շրջանում, կարծես, հանրային պահանջ էր ձևավորվում, որ «քաղաքական» երկու բևեռներին զուգահեռ երրորդը ձևավորվեր։ Ըստ հանրային տրամադրությունների, այն պետք ա միավորեր նրանց, որոնք դեմ են արդեն ձևավորված երկուսին։

Գործընթացներին մանրամասն հետևել եմ, որոշ դեպքերում նույնիսկ մասնակցել և ենթադրություններս համոզմունք են դարձել՝ էդպիսի հնարավորություն էս պահին չկա։

Օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ հանրության մեջ ատելության չափաբաժնի, բևեռացման աստիճանը հաշվի առնելով, կարող եմ պնդել, որ նման նախաձեռնությունները դատապարտված են ձախողման։ Որպես հանրություն ուղղակի սաղմնային վիճակում ոչնչացնում ենք որևէ քաղաքական նախաձեռնություն։ Չկա էն միջավայրը, որտեղ նորմալ ուժ կձևավորվի։ Միմյանց մերժելու, ատելու էս միջավայրում անհնար ա շանս տրվի նրանց, որոնք իրականում կարող էին իրականացնել հանրային էդ պահանջը։

Ատելության միջավայրում հնարավոր չէ՛ լավ բան ստանալ։ Չարությունը, ատելությունը հակառակը՝ ավելի վատ միջավայր են ձևավորում, որտեղ մեր երկրի առաջ ծառացած պրոբլեմները լուծվելու փոխարեն խորանում են։ Այո, երրորդ բևեռի ձևավորումը կարող էր լավ լուծում լինել և հանրային համերաշխության համար շարժիչ ուժ դառնար, բայց պետք ա հասկանալ, որ «մենք» ինքներս էլ այն պատկերացնում էինք որոշ բաների դեմ, այլ ոչ թե հանուն մեր ընդհանուր ապագայի։ Չնայած որ էս իրավիճակի ամենամեծ մեղավորներին կարելի ա համարել հենց քաղաքական դաշտը, մասնավորապես՝ արդեն եղած բևեռներին, բայց հանրությունը նույնպես, նրա յուրաքանչյուր անդամ պետք ա գիտակցի էս միջավայրի ձևավորման ու պահպանման համար իր մասնակցության չափը։ Որոշ դեպքերում պետք ա լռել, որոշ դեպքերում զսպել մեզ, որոշ դեպքերում զիջել։ Այլ ճանապարհ չկա։ Այլ ճանապարհում մենք գնալով կորցնում ենք։ Ամեն օր հարաբերություններ են փչանում ու ամեն հաջորդ պահի ավելի դժվար ա լինում հանրային համերաշխության մթնոլորտ ձևավորելը, որտեղ դրական բան կծնվի։ Ցավով պետք ա արձանագրել, որ էս վիճակը կարճաժամկետ հեռանկարում կարող ա լուծվել մի խոշոր ցնցումի արդյունքում (ինչը էլ ավելի հետ կգլորի մեզ) կամ երկարատև տուրբուլենտության գոտի անցնելուց հետո (ինչն էլի բացառելու ա էդ շրջանում մեր զարգացումը)։ Ցավոք էս ա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում