Thursday, 25 02 2021
11:20
Լրատվամիջոցները բացահայտել են արտաքին քաղաքականության հարցերում փոխնախագահ Հարիսի առաջնահերթությունները
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք
Նաթանյահուն Բայդենին խնդրել է չվերացնել Միջազգային քրեական դատարանի դեմ սահամանված պատժամիջոցները
Գեղամ Ղադիմյանը կարիերան կշարունակի Ղազախաստանում
Քոչարյանի գործով զարգացումների մասին
Երևանի տարբեր հատվածներում ակցիայի մասնակիցները փողոցներ են փակել
Տիրան Խաչատրյանը դարձավ Հայաստանում ներքին իրավիճակի «զոհ»
10:20
ԱՄՆ-ը հաջողությամբ իրականացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը
10:10
Սի Ցզինպինը հայտարարել է Չինաստանում աղքատության նկատմամբ «լիակատար հաղթանակի» մասին
Այսքան թավշյա ոստիկանություն երբևիցե չենք ունեցել
Օդի ջերմաստիճանը մարզերից 3–ում ու Արցախում կնվազի 10–12 աստիճանով. եղանակի տեսություն
Mercedes-ը բախվել է «Հայրենիք» կինոթատրոնի սյուներից մեկին. վարորդը մահացել է
Երևանում փողոցներ են փակվել
ԵՊՀ-ում լսարանային դասերը վերսկսելու նպատակը՝ քաղաքական. «Ժամանակ»
«Իսկանդերը» լիներ էլ, չէր աշխատելու, որպեսզի Լավրովի պլանն իրականանար
Ինչով է պայմանավորված դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումը. «Ժողովուրդ»
Նոր ծառայություն՝ անտառները պահպանելու համար. «Ժամանակ»
Ուշագրավ զարգացումներ. ինչպես է որոշվել ռուսերենը Արցախում դարձնել պաշտոնական լեզու. «Ժողովուրդ»
Այդ տարածությունը, ըստ ավիաընկերության, օդանավն անցել է առանց տարանցիկ երկրների պարտադիր թույլտվությունների՞, առանց նախօրոք հայտարարագրված թռիչքային պլանի՞. Հակոբ Ճաղարյան
Փետրվարի 20-ին B737-300 օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել
Սեպտեմբերին Գյումրիում և Վանաձորում թեժ է լինելու․ ովքեր են առաջադրվելու
Զինվենք որսորդական հրազենով. Ինչ փոփոխություն է առաջարկվում. «Ժամանակ»
Ինչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը պետական գաղտնիքի անվան տակ. «Ժողովուրդ»
Քոչարյանի աջակիցները բոյկոտում են ընդդիմության փողոցային ակցիաները. Ինչն է պատճառը. «Ժամանակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:20
Մեյվեզերը նորածին թոռան համար 45 հազար դոլարով ժամացույց է գնել
08:10
Բայդենը մեկ տարով երկարաձգել է ազգային արտակարգ իրավիճակի ռեժիմը
Ինչ սպառազինություն էր առաջարկում Բոլթոնը Հայաստանին
07:50
Հայտնի են Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ամուսնալուծության պատճառները. US Weekly
Զինյալները Իդլիբում կրակել են նորաբաց անցակետի ուղղությամբ

Նախընտրական ներիշխանական վերադասավորումներ

Հայաստանում շարունակվում են ներիշխանական վերադասավորումները, մասնավորապես կառավարության շրջանակում: Պաշտոնապես հայտնի է դարձել առողջապահության նախարարի փոփոխության մասին: Արսեն Թորոսյանը հեռանում է, նրա փոխարեն նախարար է նշանակվում փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: Սակայն դրանով շարժը չի ավարտվելու:

Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Էդուարդ Աղաջանյանի փոխարեն նշանակվեց Արսեն Թորոսյանը: Պատերազմի պարտությունից հետո վարչապետ Փաշինյանի հայտարարած կադրային փոփոխությունները շարունակվում են, միաժամանակ ակնհայտ է նաև, որ դրանք այլևս ոչ թե հետպատերազմյան, այլ նախընտրական բնույթի են: Իշխանությունը պատրաստվում է իր իսկ հռչակած արտահերթ ընտրության հեռանկարին: Մեծ հաշվով, դրանով ներկայումս զբաղված է ամբողջ քաղաքական դաշտը, ինչը նաև միանգամայն օրինաչափ և տրամաբանական է՝ ընտրություններում հաջողության կամ հաղթանակի հասնելը կուսակցությունների ֆունկցիոնալ իմաստն է, որպեսզի նրանք կարողանան իրագործել իրենց ծրագրերն ու խոստումները: Ամբողջ հարցը, սակայն, Հայաստանում շարունակում է մնալ այն, թե գաղափարական, բովանդակային ինչ իմաստ է դրվում ֆունկցիոնալ իմաստի իրագործմանը զուգահեռ:

Այստեղ շարունակվում է ահռելի վիհը՝ խիստ հազվադեպ բացառություններով հանդերձ: Եվ առավել մտահոգիչ է այն, որ իշխանությունը այդ բացառությունների շարքում չէ, այսինքն՝ կառավարող քաղաքական մեծամասնությունն իր ֆունկցիոնալ իմաստի մեջ լինելով, շարունակում է դուրս լինել բովանդակային իմաստից, ինչպես, խոշոր հաշվով, եղել է հետհեղափոխական ամբողջ շրջանում: Այժմ, իհարկե, մի նոր փուլ է, որտեղ այլևս պահանջվող բովանդակային իմաստավորումը թե՛ իշխանության, թե՛ որևէ ուժի համար պահանջում է հիմնավորապես նոր գաղափարաբանություն և նոր որակի քաղաքական միտք, Հայաստանի չափազանց բարդ վիճակում հայտնված պետականության թե՛ ներազգային, թե՛ համաշխարհային իմաստավորման համար: Այստեղ է, որ լոկոմոտիվը պետք է լինի քաղաքական մեծամասնությունը, քաղաքական մեծամասնությունը պետք է լինի բովանդակային պայքարի թելադրողը: Առայժմ քաղաքական մեծամասնությունը գերադասում է կառուցել իր մարտավարությունը ոչ պակաս անբովանդակ արմատական ընդդիմության գործողությունների վրա, չստանձնելով ավելորդ նախաձեռնություն և հասկանալով, որ իր խնդիրը ներկայումս ընդամենը արմատական ընդդիմությանը չխանգարելն է, որպեսզի այն «ծավալվի իր ամբողջ շուքով», այդպիսով ծածկելով կառավարող մեծամասնության քաղաքական անշուքը: Մեծ հաշվով, Հայաստանն այդ քաղաքական տրամաբանության կամ անտրամաբանականության գերազդեցության գոտում էր մինչև պատերազմը, ցավալիորեն նույն տեղում է պատերազմից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});