Ալժիրի Աին-Սեֆրա քաղաքում ձյուն է տեղացել: Դա հաստատող լուսանկարներ են հայտնվել համացանցում:
Սա վերջին 40 տարվա ընթացքում վեցերորդ ձնատեղումն է. վերջին անգամ բնական երևույթը դիտվել է անցած տարվա հունվարին: Ձյունը մնացել է ընդամենը երկու ժամ և հալվել է:
Սահարայի հյուսիսային հատվածում ձմռանը միջին ամսական ջերմաստիճանը պլյուս 13 աստիճան է: