Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Ռազմագերիների հարցը պետք է բարձրացնենք Պուտինի, ոչ թե Էրդողանի առջև. Բագրատ Էստուկյան

«Առաջին լրատվական» զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Պարոն Էստուկյան, գերիների վերադարձի հարցում Թուրքիան որևէ դերակատարություն կարո՞ղ է արդյոք ունենալ։ Տեսակետ կա, որ հայկական կողմն այդ հարցով պետք է դիմի Թուրքիային։ Որքանո՞վ է դա ռեալ։

– Բնավ ռեալ չէ, մանավանդ որ մենք միշտ շեշտել ենք, որ արցախյան հակամարտության մեջ Թուրքիան բաժին չունենա, չլինի բանակցային սեղանի մաս, իսկ այդ քայլով Հայաստանը կհակասի իր ընտրած ուղուն: Մենք դրանով Թուրքիային բանակցության սեղան կհրավիրենք, իսկ դա շատ սխալ կլինի: Մեր դիմելիք միակ կետը Պուտինն է, միայն նրա վրա ռազմագերիների հարցով ճնշում պետք է բանեցնենք և համայն աշխարհին ասենք, որ այստեղ կան ռազմագերիներ, կորած զինվորներ, ավելի քան 60 պատանդ վերցրած զինվորներ են նրանք, այլևս ռազմագերիներ չեն: Այս մասին պետք է աղաղակենք ոչ թե Թուրքիայի, այլ Պուտինի առջև։ Թուրքիան շատ է ցանկացել ու ցանկանում բանակցության սեղանին տեղ ունենալ, ինչը մենք մերժել ենք, հետևաբար՝ այս հարցում Թուրքիայի միջամտելը շատ սխալ քայլ կլինի։

– Այսինքն՝ մենք այս քայլով Թուրքիային անուղղակիորեն մասնակից կդարձնենք արցախյան հակամարտությա՞նը։ Պոլսո պատրիարքությունը նույնպե՞ս այդ մասով անելիք չունի։

– Միանշանակ, Թուրքիային մասնակից կդարձնենք։ Ինչ վերաբերում է պատրիարքությանը, անշուշտ, պատրիարքարանը որևէ բան չի կարող անել, եթե կարողանա էլ, որևէ նման ցանկություն չի ունենա, միայն աղոթել կարող է։

– Փետրվարի 1-ից 18-ը մեկնարկում են Թուրքիա-Ադրբեջան զորավարժությունները։ Մտահոգություններ կա՞ն այս մասով։

– Թուրք-ադրբեջանական զորավարժությունների արդյունքը մենք արդեն սեպտեմբերի 27-ին տեսանք, այլևս մտահոգության պատճառ չկա: Հայտնի է, որ Թուրքիան՝ որպես զենք վաճառող երկիր, պետք է սերտացնի իր հարաբերությունները զենք գնող երկրների հետ։

Մենք իրականության մեջ հետզհետե մտահոգված հետևում ենք քաղաքական հարցերին, որովհետև ճգնաժամային օրեր ենք ապրում, և հակառակ պատերազմի կորուստների մասին մտահոգություններ ձևավորելուն, ընկած ենք աթոռակռիվ անելով, ինչը մտահոգիչ է, որովհետև մենք՝ իբրև ազգ, ոչ միայն ռազմադաշտում, այլ դիվանագիտական դաշտում անելիքներ ունենք։

– Ինչպե՞ս եք գնահատում 17 քաղաքական ուժերի պայքարը, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

– Զուտ աթոռակռիվ է, ուրիշ ոչինչ:

– Թուրքիան հայտարարում է Հայաստանի շրջափակումը վերացնելու մտադրության մասին, միաժամանակ խոսվում է Նախիջևանը Ադրբեջանին կապող երկաթուղի կառուցելու մասին: Ինչպե՞ս եք դա գնահատում:

– Այս պահին Թուրքիան ինքը կարող է քայլերի դիմել, բայց մենք չպետք է բանակցող կողմ լինենք, շրջափակում կատարողը ով որ է, թող շրջափակումը վերացնի: Հայաստանը մեկուսացնելու քաղաքականությունը միակողմանի որոշում է եղել, և հիմա, եթե պայմանները փոխված է տեսնում, թող վերատեսության ենթարկի իր որոշումը: Մենք բանակցելով չէ, որ պետք է սահմանը բացենք։ Եթե ուզում են բանակցել, թող իրենք էլ սկսեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում