Thursday, 28 03 2024
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց

Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ առկա ուսուցումը հիմնական ծավալով վերականգնված է․ Ժաննա Անդրեասյան

Մեկ շաբաթից Կրթության միջազգային օրն է, որ նշվելու է արդեն երրորդ անգամ։ Այս տարի Կրթության միջազգային օրվա համար ընտրված թեման է՝ վերականգնել և վերապրեցնել կրթությունը COVID-19 սերնդի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Օրվա գլոբալ միջոցառումը կենտրոնացած է լինելու երեք հիմնական ուղղություններով՝ ֆինանսավորում, նորարարություններ և կրթական հերոսներ։Օրվա շրջանակներում երկրների կողմից համաձայնեցված հռչակագրի նախագծի կարևոր կետերից է կրթության բյուջեների պաշտպանությունը՝ նպատակ ունենալով, չնայած դժվարություններին, առնվազն չկրճատել կրթությանն ուղղվող ֆինանսավորումը։

Համավարակը վտանգեց շուրջ 1,6 միլիարդ սովորողների կրթությունը։ Երկրների կողմից կիրառված հեռավար ուսուցման ձևաչափերն առավել զգալի դարձրեցին այսպես կոչված թվային խզումը, որի հետևանքով սովորողների շուրջ մեկ երրորդը հնարավորություն չունեցավ մասնակցել առցանց կրթությանը։ Այսօր էլ շուրջ 318 միլիոն սովորող զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից, ևս շուրջ 643 մլն սովորողների դեպքում կրթական համակարգերը մասնակիորեն են վերսկսել աշխատանքը։

Համաշխարհային բանկի գնահատմամբ այս սերնդի կորուստը եկամուտների մակարդակում կկազմի շուրջ 10 տրիլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, հմտությունների, սոցիալ-հոգեբանական, այլ ուղղություններով երեխաների զարգացմանը հասցված վնասը շատ ավելի խորն է ու բազմաշերտ։ Այս է պատճառը, որ չնայած համավարակի նոր ալիքներին, երկրների մի մասը գերադասում է չփակել ուսումնական հաստատությունները, նույնիսկ եթե այլ գործունեության որոշ տեսակներ սահմանափակումներ են ունենում։

Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ առկա ուսուցումը հիմնական ծավալով վերականգնված է։ Այս պայմաններում կրթական համակարգի աշխատանքը ձեռք է բերում կենսական նշանակություն»,- ասված է գրառման մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում