Մինսկը զրկվել է 2021 թվականի հոկեյի աշխարհի առաջնության հանդիպումներն անցկացնելու իրավունքից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հունվարի 18-ին տեղի է ունեցել Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է այդ հարցը:
Ընդ որում, դեռ պարզ չէ, թե որտեղ են անցկացվելու ԱԱ-2021-ի հանդիպումները:
Սկզբնապես մրցաշարը պետք է անցկացվեր Բելառուսում և Լատվիայում: Մրցույթը պետք է տեղի ունենա մայիսի 21-ից հունիսի 6-ը: Դրանից առաջ Եվրոպան IIHF-ին կոչ էր անում մրցաշարը տեղափոխել Մինսկից՝ Բելառուսում լարված քաղաքական իրավիճակի պատճառով:
Ավելի ուշ, Հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) պաշտոնապես հայտարարեց, որ Մինսկում աշխարհի առաջնության հանդիպումներ չեն անցկացվի՝ իր վերահսկողությունից դուրս գտնվող անվտանգության խնդիրների պատճառով: