Wednesday, 24 04 2024
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ

Գործ ունենք Ալիևի նման անհավասարակշիռ, Էրդողանի նման ամբիցիոզ մարդկանց հետ. զորավարժությունները Հայաստանի համար կարող են վտանգավոր լինել

Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` վարժանքների ընթացքում նախատեսվում են նոր սպառազինության փորձարկումներ։

Թուրքիան և Ադրբեջանը վերջին անգամ համատեղ զորավարժություններ էին անցկացրել հուլիսին` հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից մի քանի շաբաթ անց: Լայնամասշտաբ այդ զորախաղերը անցկացվում էին Ադրբեջանի ողջ տարածքում, այդ թվում՝ Նախիջևանում, Բաքվում, Գյանջայում։ Դրանց մասնակցում էին երկու երկրների ինչպես ցամաքային զորքերի, այնպես էլ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները։

Որոշ աղբյուրների պնդմամբ՝ այդ զորավարժություններից հետո Թուրքիան իր սպառազինության և խմբավորումների զգալի մասը թողեց Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակողական գործողության նախագծումը և իրագործումը համակարգելու համար:

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի կարծիքով՝ այն, ինչ իրականացնում է ադրբեջանա-թուրքական ալյանսը, ի սկզբանե չի կարող Հայաստանի համար վտանգավոր չլինել։ «Այդ զորավարժությունները վտանգավոր են, որովհետև թուրքը մեր պատմական, այժմ նաև աշխարհաքաղաքական հակառակորդն է ու բաց տեքստով ասում է, որ խնդիր է դրել վերացնել Հայաստանը, հայ ժողովրդին ու հայոց պետականությունը։ Այն, որ այդ զորավարժությունները կատարվում են Կարսի մոտակայքում, կրում են հարձակվողական բնույթ, մեզ համար առնվազն տեսական մակարդակով վնաս է ներկայացնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հակոբյանը նկատեց՝ մենք գործ ունենք Ալիևի նման անհավասարակշիռ, Էրդողանի նման ամբիցիոզ, մեծ Թուրանի գաղափարը կյանքի կոչելուն հակված մարդկանց հետ. «Առանձին քննարկման թեմա է, թե կոնկրետ Հայաստանի սահմանին ռազմական հարված կլինի թե ոչ։ Հաշվի առնելով մեր՝ ՀԱՊԿ-ի անդամ լինելու հանգամանքը, մեր բանակի վիճակն ու այլ իրողություններ, կարծում եմ՝ այդ հարվածը չի լինի։ Բայց նորից հաշվի առնելով փաստը, թե մենք գործ ունենք անկանխատեսելի մարդկանց հետ, որևէ սադրանք բացառել չեմ կարող։ Ուստի, Հայաստանը պետք է պատրաստ լինի ու գործադրի բոլոր անհրաժեշտ միջոցները»։

Ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել Հայաստանը հարցին ի պատասխան, փորձագետը պատասխանեց. «Ուժեղացնի պետությունը, բանակը, իրականացնի պաշտպանական միջոցները։ Այսինքն՝ անի այն ամենը, ինչ պետք է աներ դեռ նախորդ տարիների ընթացքում։ Յուրաքանչյուրն իր ոլորտում պետք է պատշաճ աշխատանք կատարի»։

Թե ինչ նպատակ են հետապնդում անցկացվելիք զորավարժությունները, Հակոբյանն ասաց՝ կանխատեսում անելն անշնորհակալ գործ է։ «Փորձագետները կանխատեսում անելիս միշտ սխալվելու հնարավորություն են տեսնում, դրա համար հնչեցնում են անորոշ հայտարարություններ։ Իսկ այս դեպքում որևէ բան ասելը սխալ է, մենք չենք կարող հստակ իմանալ՝ ինչ պլաններ ունեն Ադրբեջանն ու Թուրքիան։ Բայց կրկնում եմ՝ պետք է ելնենք այն կանխավարկածից, որ գործ ունենք անկանխատեսելի ու վտանգավոր մարդկանց հետ։ Պետք է պատրաստ լինենք՝ կողքներս Դանիան ու Նորվեգիան չեն, Ադրբեջանն ու Թուրքիան են։ Ուստի, միշտ պետք է զգոն լինենք»,- եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում