Ում դեմ է ցուցադրված Կարսում Թուրքիայի զորավարժությունը, որին մասնակցելու են նաև ադրբեջանական ստորաբաժանումներ: Ուղիղ իմաստով՝ Հայաստանի: Սակայն իրական քաղաքականության ռեժիմում ներկայումս իրավիճակ է, երբ արցախյան գոտում հաղթելով Հայաստանին, Թուրքիան չունի Հայաստանին ուժ ցուցադրելու անհրաժեշտություն: Այդ ուժի ցուցադրությունն ուղղված է Ռուսաստանին և Կարսի ընտրությունը, որպես զորավարժության վայր, չափազանց խորհրդանշական է ոչ միայն պատմական իմաստով, այլ նաև ներկայի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ: