Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանին հիշեցրեց, որ ինքը սկսել է պաշտոնավարել 2019թ. հունիսից, ուստի խնդրեց 2 տարվա գործունեությունը իրեն չվերագրել:
Անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին` նա ասաց. «Ինձ մոտ տպավորություն է, որ դուք գիտեք արմատական փոփոխությունների ճանապարհը և բանալին, բայց ինձնից թաքուն եք պահում: Խնդրում եմ, ինձնից թաքուն մի պահեք այդ արմատական փոփոխությունների ճանապարհային քարտեզը»:
Նախարարը պատգամավորին առաջարկեց քննադատության թիրախները փոխել. «Ես իմ ուժերի սահմաններում անում եմ ամեն ինչ»:
Մանրամասն՝ տեսանյութում: