Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

5 հեռուստաընկերություն կստանա համապետական սփռման իրավունք. «Արմնյուզը» և «TV5-ը»՝ մայրաքաղաքային.Որոշումը հրապարակվել է

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակել է որոշումը համաձայն որի «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ, «ՇԱՆԹ» ՍՊ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ և «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունները ճանաչվել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ։

Նշված ընկերություններին Հանձնաժողովը կտրամադրվի Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

«ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ, «ՇԱՐԿ» ՍՊ և «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությունները հաղթահարել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի անցողիկ շեմը, սակայն հաղթող չեն ճանաչվել՝ սահմանված սլոթերի քանակը ավելի բարձր վարկանիշային միավորներ ստացած մասնակիցների կողմից զբաղեցվելու հիմքով:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային մրցույթի հաղթողներ են ճանաչվել «ՇԱՐԿ» ՍՊ, «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ, «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ, «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ, «ԴԱՐ21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ և «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերությունները։

Նշված ընկերություններին Հանձնաժողովը կտրամադրվի Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

Հիշեցնենք, որ հանրապետական սփռման համար հայտ էին ներկայացրել 12 հեռուստաընկերություն, որից 3-ը դիմել էին միայն հանրապետական, իսկ 9-ը միաժամանակ և՛ հանրապետական, և՛ մայրաքաղաքային սփռման լիցենզիա ստանալու համար:

Հանրապետական մրցույթի համար հեռուստաընկերությունները ստացել են հետևյալ միավորները․ «Արմենիա» ՀԸ՝ 713 միավոր, «Երկիր մեդիա» ՀԸ՝ 688 միավոր, «Շանթ» ՀԸ՝ 680 միավոր, ATV՝ 670 միավոր, «Կենտրոն» ՀԸ՝ 663 միավոր, «5-րդ ալիք»՝ 657 միավոր, «Հ2»՝ 626 միավոր, «Արմնյուզ»՝ 613 միավոր, «A1+»՝ 545 միավոր և «Ֆրի նյուզ»՝ 531 միավոր:

Ամենաբարձր միավորներ հավաքած հեռուստաընկերությունները լրացնում են հանրապետական մուլտիպլեքսը, իսկ այն հեռուստաընկերությունները, որոնք ավելի քիչ միավորներ են հավաքել, տեղ են զբաղեցնում մայրավաքաղաքային մուլտիպլետքում, եթե դիմել էին նաև այս մուլտիպլեքսի համար։

«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» հայտ է ներկայացրել միայն համապետական սփռման համար, սակայն անհրաժեշտ միավորները չի հավաքել։

Միայն մայրաքաղաքային տարածման համար դիմել է 4 հեռուստաընկերություն, որոնց վարկանիշային քվեարկությունը հետևյալ կերպ է արձանագրվել: «Դար 21»՝ 492 միավոր, «Մո թիվի մելդիա հոլդինգ» ՓԲԸ՝ 463 միավոր, «Արփի մեդիա» ՍՊԸ՝ 542 միավոր և «Շանթ սպորտ» ՍՊԸ՝ 216 միավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում