Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Նախագծի նպատակն է ստեղծել Հակակոռուպցիոն և Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարաններ»,- նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանըև հավելեց, որ դա կնպաստի կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետությանը:
Նախարարը նշեց, որ Հակակոռուպցիոն դատարանը կունենա 25 դատավոր, իսկ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը` 10 դատավոր. «Թվերը դեռ կարող են փոփոխվել»:
Մանրամասն՝ տեսանյութում: