Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Իրանում ամերիկացի գործարարին 10 տարվա բանտարկության են դատապարտել լրտեսության համար

Ամերիկացի գործարար Էմադ Շարգին Իրանի իշխանությունների կողմից մեղադրվել է լրտեսության մեջ եւ դատապարտվել 10 տարվա բանտարկության: Այդ մասին հունվարի 17-ի երեկոյան հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ վրայակոչելով Շարգիի ընտանիքի բարեկամի հայտարարությունը:

Իրանա-ամերիկյան քաղաքացիություն ունեցող 56-ամյա Շարգին, հեռուստաընկերության աղբյուրի տվյալներով՝ նոյեմբերի 30-ին կանչվել է Թեհրանի դատարան, մեղադրվել լրտեսության մեջ եւ առանց որեւէ դատական քննության դատապարտվել 10 տարվա բանտարկության: Այդ ժամանակից ի վեր ընտանիքը նրանից ոչ մի կարգի լուր չի ստացել:

Հեռուստաընկերության տվյալներով՝ Շարգին դարձել է իրանական ծագմամբ չորրորդ ամերիկացի քաղաքացին, որը կալանքի տակ է վերցվել Իրանում: Այդ երկրում կալանավայրերում են գտնվում նաեւ Սիամաք Նամազին (2015 թվականից), նրա հայր Բաքերը եւ Մորադ Թահբազը՝ բնապահապանական շարժման ակտիվիստ, որն ունի նաեւ բրիտանական հպատակություն:

Շարգին ծնվել է Իանում, կրթություն է ստացել ԱՄՆ-ում: 2016 թվականին նա կնոջ հետ վերադարձել է Իրան՝ հայենիքի հետ կապերի վերականգնման համար, ինչպես հայտարարել են նրա ընտանիքում: ԱՄՆ-ում նա աշխատել է պոլիմերային նյութերի արտադրության ոլորտում, այնուհետեւ համագործակցել է Աբու Դաբիում ավիացիոն առեւտրամիջնորդային ֆիրմայի հետ: Առաջին անգամ նա Իրանում ձերբակալվել է 2018 թվականի ապրիլին եւ կալանքի տակ մնացել մինչեւ 2018 թվականի դեկտեմբերը, երբ գրավով ազատ է արձակվել: 2019 թվականի դեկտեմբերին Իրանի դատարանը Շարգիի գործողություններում օրենքի որեւէ խախտում չի հայտնաբերել, բայց այնուամենայնիվ նրան չի վերադարձրել նրա իրանական եւ ամերիկյան անձնագրերը:

Հեռուստաալիքը չի ճշտել, թե հօգուտ որ երկրի կամ երկրների լրտեսության մեջ է մեղադրվել Շարգին Իրանի իշխանությունների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում