Սեւ ծովում, Թուրքիայի ափերի մոտ խորտակված Arvin չորաբեռնատար նավի կապիտան ռուսաստանցի Վիտալի Գոլենկոն անհետ կորել է: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է իրադրությանը ծանոթ մի աղբյուր:
Հունվարի 17-ին Թուրքիայի Բարթին նահանգի նահանգապետ Սինան Գյուները հայտնել է, որ Arvin նավը սրասույզ է եղել Թուրքիայի ափերի մոտ, Ինկումուի շրջանում: Նավի վրա եղել է 12 քաղաքացի՝ երկու ռուսաստանցի եւ Ուկրաինայի 10 քաղաքացի: Թուրքիայի առափնյա պահպանության տվյալներով, վեց նավաստի փրկվել է, երեքը՝ զոհվել, եւս երեքի որոնումը շարունակվում է: Վեց փրկվածների թվում է նավի ավագ տեխնիկ ռուսաստանցի Նիկոլայ Կրինովը, «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել են Թուրքիայում ՌԴ դասպանությունում: Նավի կապիտան Նիկոլայ Գոլենկոն, որը Ռոստովի բնակիչ է, առայժմ անհետ կորածների թվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը: Կրինովի խոսքով՝ Սեւ ծովում ողբերգությունը տեղի է ունեցել անբարենպաստ եղանակի պատճառով, ավելի վաղ հաղորդել են ՌԴ դեսպանությունում: