Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման նստաշրջանի հերթական նիստը:
«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի մենք կարողանանք փրկել Հայաստանը, որովհետև Արցախը մենք արդեն կորցրել ենք: Մինչդեռ ձեր իրականության մեջ կա կեղծ օրակարգ»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և հավելեց, որ կա մեկ օրակարգ. «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»:
Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանը գնաց Մոսկվա և հերթական անգամ գլուխը խոնարհեց Ալիևի առաջ. «Ադրբեջանի ֆոլկլորի գլխավոր հերոսը չի կարող ադեկվատ բանակցություններ վարել: Դե գնացեք ռազմագերու ծնողին ասեք` ոչինչ, որ քո որդին այնտեղ է, կգնանք ադրբեջանցու հետ առևտուր կանենք, ու դուք լավ կապրեք»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































