Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Մոսկվայում կալանավորված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին:
«Ֆրանսիան մեծ մտահոգությամբ տեղեկացացավ Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիի ձերբակալման մասին: Մենք մեր եվրոպացի գործընկերների հետ ուշադիր հետևում ենք իրադարձություններին և կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան», – հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անյես ֆոն դեր Մյուլը:
Ավելի վաղ Նավալնիի ձերբակալությունը դատապարտել էին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ԵՄ արտաքին գործերի նախարար Ժոզեփ Բորելը, ինչպես նաև Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյս Սալիվանը:
Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ Նավալնիի ձերբակալությունը ևս մեկ վկայություն է այն բանի, որ Ռուսաստանի իշխանությունները փորձում են լռեցնել նրան: