Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Բացե՞լ, թե՞ չբացել. համահայկական մեծ դիլեման

Հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպումից և հաղորդուղիների բացման վերաբերյալ համատեղ հայտարարությունից ու պայմանավորվածություններից հետո Հայաստանում քննարկման առարկա է դարձել ապաշրջափակման, այսպես ասած, նպատակահարմարության հարցը: Նախ՝ ինչպես առիթ ունեցանք արձանագրելու նախօրեին, Հայաստանում պետք է ներքաղաքական և ներհասարակական լայն կոնսենսուս՝ անկախ քաղաքական հայացքից կամ շահից, որ չի կարող Երևանը գնալ որևէ ապաշրջափակման կոնկրետ որոշման, քանի դեռ լիարժեք և սպառիչ լուծում չկա ռազմագերիների և անհետ կորածների խնդրի առնչությամբ: Դրանով հանդերձ, ապաշրջափակման հարցում աշխատանքային գործողություններ ու քննարկումներ լինել, իհարկե, կարող են՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին տիրույթում: Առնվազն տարօրինակ կլինի պնդել, որ շրջափակված Հայաստանը ավելի նախընտրելի է ապաշրջափակվածից: Անցնող երեք տասնամյակում գլխավոր հարցն այդ առնչությամբ եղել է այն, թե որն է Հայաստանի ապաշրջափակման գինը: Եթե այդ գինը Հայաստանի անվտանգային համակարգի ապամոնտաժումն էր, այսինքն՝ Արցախի ազատագրված տարածքների հանձնումը Բաքվին, ապա այդ ապաշրջափակումը Հայաստանի համար անհամարժեք թանկ գին էր, ինչը բերում էր մերժում ենթադրող դիրքորոշման:

Ի վերջո, ծանր, բարդ, սակայն հավաքական կամքի, նվիրումի, համազգային փոխհամաձայնության միջավայրի պայմաններում հայությունն ուներ շրջափակված պայմաններում գտնվող պետությունն անգամ զարգացնելու և դիմադրունակ պահելու ներուժ, հատկապես երբ դա հաղթանակը պահելու համար էր: Ցավալիորեն, Հայաստանը չունեցավ այն վերնախավը, որը կապահովեր այդօրինակ պետական ու համահայկական հավաքականություն: Ստացվեց անոմալ պատկեր՝ մի կողմից ապաշրջափակման մերժում հանուն հաղթանակի, մյուս կողմից՝ հաղթանակի համար մոբիլիզացիայի փոխարեն նույն հաղթանակի եղած փաստի տարաբնույթ և տոտալ մսխում հանուն անձնական կամ խմբային բարեկեցության: Մեծ հաշվով, այդ վտանգավոր և կործանարար ասիմետրիան հանգեցրեց նրան, որ Հայաստանը ներկայումս կանգնած է ապաշրջափակման հարցի առաջ, բայց արդեն որպես պարտված և անվտանգության համակարգով կազմաքանդված պետականություն: Այն, ինչից տագնապելով մենք մերժում էինք ապաշրջափակման հեռանկարը, չցանկանալով դրա համար վճարել մեր անվտանգությամբ, մենք կորցրին հափշտակվածության ռեժիմում ծայրահեղ անարդյունավետ կառավարման երեք տասնամյակի հետևանքով: Մյուս կողմից, անգամ այս պայմաններում, մենք դարձյալ ունենք կորցնելու բան: Այդ դեպքում խոսքը տարածքների մասին չէ, այլ մեր ազգային ու պետական իրավունքների: Ապաշրջափակումը չպետք է տեղի ունենա դրանց հաշվին: Ներկայումս առավելապես այդ իրավունքներն են, որ ապահովում են մեր սուբյեկտիվության թեկուզ բարակ մի թել: Այն կորցնելու դեպքում, ապաշրջափակումը իրականում կվերածվի մեր վզին փաթաթված օղակի:

Մյուս կողմից, անվտանգային, ռազմա-քաղաքական սուբյեկտիվության ներուժի ահռելի մասը տանուլ տալուց հետո, հափշտակվածության ռեժիմը մեզ համար դառնում է անհամեմատ ավելի ծանր բեռ, քան մինչև պարտությունն էր՝ հաշվի առնելով ոչ միայն նոր ռազմա-քաղաքական ռեգիոնալ իրողությունները, այլ նաև մեր ներհայկական տրամադրություններն ու ծայրահեղացող բևեռացվածությունը: Պարտությունը փաստ է, ցավալի, ողբերգական, աղետալի, անամոք կորուստներով, սակայն փաստ, որը մեզանից պահանջում է այդ իրողությունից բխող որոշումներ: Մենք պետք է վերականգնվենք ապագա հաղթանակի համար: Ըստ այդմ՝ լրջորեն պետք է խորհենք, առանց էմոցիաների և առանց զգայական, ուռա-հայրենասիրական նախադեպային խաբկանքի, թե մեր վերականգնման համար որքանով է անհրաժեշտ կամ կարևոր ռեսուրս հաղորդուղիների բացումն ու ապաշրջափակումը: Այն բոլոր դեպքերում լինելու է ռիսկային և պահանջելու է մեզանից պատրաստ լինել տնտեսական, քաղաքական, ռազմա-քաղաքական ռիսկերի: Բայց, եթե մենք ի վիճակի չենք դրանց պատրաստ լինել բաց պայմաններում, ապա մենք ընդհանրապես անկարող ենք լինելու ռիսկերի պատրաստվել և դիմակայել փակ ռեժիմի դեպքում: Ամեն ինչ պետք է ծանրութեթև արվի հանգամանալից, առանց մանիպուլյացիաների, եթե ժամանակակից Հայաստանում դա ընդհանրապես հնարավոր բան է: Մենք պատերազմը պարտվեցինք, որովհետև տանուլ էինք տվել մեր հաղթական պատերազմին հաջորդած հարաբերական խաղաղությունը: Մենք իրավունք չունենք տանուլ տալ այս պատերազմին հաջորդող խաղաղությունը, հատկապես երբ առավել քան անորոշ է, թե որքան կտևի այն: Որքան երկար տևի, այնքան լավ է մեզ համար, բայց եթե մենք պատրաստ ենք դուրս լինել կարծրատիպերից և զգայականությունից և սառը ու վերքաղաքական մտայնությամբ ու էթիկայով քննարկել մեր հնարավորությունների ու ռիսկերի հարաբերակցությունը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում