Ռուսական դրոշով չոր բեռների տեղափոխման նավը խորտակվել է Թուրքիային առափնյա Սև ծովում: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով թուրքական Բարտին գավառի նահանգապետ Սինան Գյուներին:
Ներկայում անցկացվում է անձնակազմի 15 անդամների փրկարարական գործողություն, որոնք գտնվում են երեք փրկարարական նավակներում՝ հաղորդում է Գյուները:
Զոհվածների մասին տեղեկատվություն չկա:
Փրկարարական աշխատանքները բարդացնում են անբարենպաստ եղանակային պայմանները՝ հավելել է Գյուները: