Հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումից առաջ ձևակերպված էր գերիների վերադարձի խնդիրը, ցավոք դա չհաջողվեց լուծել, հետևաբար ապաշրջափակումը դիտել որպես կարևոր ձեռքբերում կամ տնտեսության զարգացման տեսլական, բավականին դժվար է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Արդյոք հայկական շուկան այսօր պատրաստ է և մրցակցային է թուրքական ապրանքների նկատմամբ: Զուտ տնտեսագիտական հաշվարկ անենք, թողնենք քաղաքական պահը: Մենք քաղաքական պատրաստվածությունն ունե՞նք սահմանը բացելու, թե ոչ, սա թողնում ենք մի կողմ: Զուտ տնտեսական իմաստով վրացական շուկան ապացուցեց, որ էժան թուրքական ապրանքների առջև շուկան բացելը հղի է բազմաթիվ վտանգներով: Տեղական արտադրողը մրցունակ չի թուրքական էժան էներգակիրների ու մթերքների առումով»,-ասաց նա: