FoxNews հեռուստաալիքի տեղեկություններով՝ զորավարժություններին իրանցի զինվորականների կողմից արձակված բալիստիկ հրթիռները պայթել են ամերիկյան «Նիմից» ավիակրից 160 կմ հեռավորության վրա:
Տվյալներ կան այն մասին, որ հրթիռներից մեկն ընկել է Հնդկական օվկիանոսում առևտրային նավից 36 կմ հեռավորության վրա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը արձակել է հրթիռներ, որոնք խոցում են 1.8 հազար կմ հեռավորության վրա գտնվող թիրախները: ԻՀՊԿ-ի ղեկավարությունը հայտարարել է, որ այդպիսով մշակել են հակառակորդի նավերի և ավիակիրների ոչնչացում: