ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄԷ-ն և Բահրեյնը հռչակել է ԱՄՆ խոշորագույն գործընկերներ անվտանգության ոլորտում: Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը:
Նշվում է, որ այդ կարգավիճակը հորինվել է հատուկ այդ երկրների համար:
«Նա արտացոլում է մեր բացառիկ գործընկերությունը անվտանգության ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իսրայելն ու Մարոկկոն պայմանավորվել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Այդպիսով Թագավորությունը դարձել է արաբական 6-րդ պետությունը, որը կարգավորում է հարաբերությունները Թել Ավիվի հետ: Նրանցից չորսը՝ Մարոկկոն, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Սուդանը, դա արել են Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ: Այս անգամ ԱՄՆ նախագահը դիվանագիտական հարաբերությունների հասնելու համար ճանաչել է Մարոկկոյի ինքնիշխանությունը Արևմտյան Սահարայի նկատմամբ: