TESS ուղեծրային աստղադիտակը, որը կառուցված է հեռավոր էկզոմոլորակների որոնման համար, հայտնաբերել է ոչ մեծ երկնային մարմին բացառիկ ուղեծրով՝ նման խցանահանի: Մոլորակը պտտվում է КОА-5А աստղային համակարգում երեք արեգակների շուրջը:
Գիտնականներն ասում են, որ այդ թանկագին գտածոն թույլ է տալիս պատասխանելու հետևյալ հարցին. ինչով է երեք աստղ ունեցող համակարգում մոլորակը տարբերվում նրանից, որն ունի միայն մեկ աստղ: Արտառոց աստղային համակարգը այժմ ուսումնասիրում են այլ աստղագետներ ցամաքային աստղադիտակի օգնությամբ: Գիտնականները ենթադրում են, որ երկրորդ աստղը տիեզերական ձգողությամբ հարվածել է մոլորակին նրա զարգացման ժամանակ և խեղաթյուրել ուղեծիրը: