Tesla-ի մեքենան՝ ավտոպիլոտի գործառույթով, գերեզմանոցում հայտնաբերել է գոյություն չունեցող մարդու: Այս մասին Twitter-ին պատմել է օգտատեր Ovidiu Maciuc-ը:
Հրապարակված տեսանյութում բորտ համակարգիչը ցույց է տալիս մեքենայի կողքին կանգնած ուրվագիծ: Դրանից հետո համակարգը ցույց է տվել, թե ինչպես է մարդն անցել ավտոմեքենայի հակառակ կողմը և անհետացել: Վարորդը հայտարարում է, որ գերեզմանոցում մենակ է եղել, և դա ցույց է տալիս տեսանյութում:
Մեկնաբանները ենթադրել են, որ տեխնոլոգիային վերջապես սովորեցրել են փոխազդել անդրշիրիմյան աշխարհի հետ: Նրանք հեղինակին խորհուրդ են տվել վերադառնալ գերեզմանոց՝ ուրվականի հետ ևս մեկ անգամ հանդիպելու համար:
Tesla ընկերությունը տեղեկատվությունը չի մեկնաբանել: