Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:
Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունից հաղորդել են, որ կողմերը քննարկել են «Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի աշխատանքների անմիջական մեկնարկը» և պայմանավորվել, որ այդ աշխատանքը կնպաստի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը:
Ալիևը Էրդողանին պատմել է նաև Բաքվի վերահսկողության տակ գտնվող Լեռնային արաբաղի տարածքներում վերակառուցման աշխատանքների մասին և շնորհակալություն հայտնել թուրքական ընկերություններին՝ օգնության համար:
Էրդողանն իր հերթին խոստացել է, որ Անկարան կշարունակի աջակցել ադրբեջանական կողմին: