Nivea ընկերությունը հայտարարություն է հրապարակել սոցիալական ցանցերում, որում ասվում է, որ հրաժարվում է հովանավորել հոկեյի 2021 թվականի աշխարհի առաջնությունը, եթե այն անցկացվի Բելառուսում: Մրցաշարը նախատեսված է մայիսի 21-ից հունիսի 6-ը Ռիգայում և Մինսկում:
Ընկերությունը բացատրել է, որ իրենք դեմ են խտրականության և բռնության բոլոր ձևերին: Որոշումն ընդունվել է Բելառուսում իրավիճակը վերլուծելուց հետո:
Ընկերությունն արդեն տեղեկացրել է սառույցի հոկեյի միջազգային ֆեդերացիային իր որոշման մասին: