Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) տեղեկացրել է, որ մարտին կորոնավիրուսի «բրիտանական» շտամը, ըստ նախնական տվյալների, կդառնա առավել տարածվածը նահանգներում:
Ինչպես գրում է Financial Times-ը`ամերիկացի փորձագետներին հղումով, երկրի 15 նահանգներում արդեն գրանցվել է այս վիրուսի մուտացիայով վարակվելու 88 դեպք:
Փորձագետների կարծիքով՝ արդեն ապացուցված է, որ այս շտամը մյուսներից ավելի արագ է տարածվում: «Բրիտանական» շտամով վարակվածների թիվը 2021-ի սկզբին արագորեն կաճի, դա ցույց է տալիս CDC- ում օգտագործված մոդելը: Այս տեսակը «մարտին կդառնա գերակշռող»՝ փորձագետների կարծիքով։