Thursday, 28 03 2024
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

Հայաստանի շահին արվելիք աներևակայելի ռևերանս

Ադրբեջանցիները հրապարակել են հաշվարկ, ըստ որի՝ Հայաստանի տարածքով Նախիջևանից Բաքու երկաթուղի կառուցելու համար կպահանջվի ավելի քան 435 միլիոն դոլար: Մոսկվայում հունվարի 11-ի Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից հետո ստեղծվել է երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի հաղորդուղիների բացման վերաբերյալ առաջարկներ: Մինչ այդ, ռուսական մամուլը ներկայացնում է քարտեզներ՝ հաղորդուղիների հետ կապված: Միևնույն ժամանակ, Հայաստանում աշխուժորեն քննարկվում է այն, թե ինչպես է, որ գերիների հարցը չլուծված, Երևանը ստորագրել է հաղորդուղիների վերաբերյալ փաստաթուղթ: Դա այն դեպքում, երբ պաշտոնապես անգամ ակնարկվել է, որ չի կարող լինել նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի իրագործում, եթե չի լուծված 8-րդ կետը՝ գերիների և անհետ կորածների որոնման հարցը: Այդ հարցադրումը միանգամայն իրավացի ու կարևոր հարցադրում է: Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ խոսք չկա հաղորդուղիների բացման որոշման մասին: Խոսք կա դրա շուրջ քննարկումներ սկսելու մասին, ինչը ինքնին չի հակասում Հայաստանի շահին ու անվտանգությանը: Հակասությունը կարող է սկսել այն ժամանակ, երբ 9-րդ կետի լուծման հարցում կլինեն կոնկրետ որոշումներ, առանց 8-րդ կետի լիարժեք լուծման:

Հետևաբար, հաղորդուղիների ուղղությամբ պետք է աշխատել, սակայն այդ աշխատանքը ավելի ու ավելի հստակ կապակցելով գերիների խնդրի լուծմանը և առավել ևս չբացել որևէ հաղորդակցություն՝ չունենալով գերիների հարցում Հայաստանին լիարժեք բավարարող որևէ լուծում: Ընդ որում, այդ հարցում պետք է գալ ներհայաստանյան լիարժեք կոնսենսուսի, բոլոր քաղաքական ուժերի մակարդակով, անկախ քաղաքական դիրքավորումներից: Առանցքային նշանակության հարցերում այդպիսի դիրքորոշումը Հայաստանին դարձնում է արտաքին մարտահրավերների հանդեպ առավել կենսունակ, երբ արտաքին խաղացողներին պարզ է դառնում, որ հարցերը հնարավոր չէ խաղարկել ներքաղաքական պայքարի կամ դիմակայության հանգամանքից օգտվելու միջոցով: Ընդ որում, անհրաժեշտ է, որպեսզի հայկական քաղաքական դաշտը որևէ կերպ գտնի այդ կոնսենսուսին գալու հնարավորություն, ինչպես նաև այդպիսի կուռ կոնսենսուս ենթադրող կամ պահանջող մյուս առանցքային հարցերի ցանկը ձևավորելու և դրա շուրջ էլ կոնսենսուսի գալու հնարավորություն: Մեկը կարող է պայքարել մյուսի դեմ, բոլորը կարող են պայքարել իրար դեմ, սուր և կոշտ պայքար կարող է լինել իշխանության դեմ, իշխանության համար, սակայն այդ ամենն անելով հանդերձ, պետք է ձևավորվեն ներկայիս բարդ իրավիճակում նվազագույն ապահովագրական գոտիներ, որոնք Հայաստանի Հանրապետության շահը՝ բնականաբար ներառյալ Արցախը, և Հայաստան-Արցախ անվտանգությունը զերծ կպահեն ներքաղաքական պայքարից բխող որևէ ռիսկից: Դա, անշուշտ, բացարձակ երաշխիք չէ, որ Հայաստանի ու Արցախի համար կարևորագույն հարցերում կդադարեն արտաքին խաղարկումները, և այդ հարցերը օգտագործելով՝ Հայաստանին ինչ-ինչ քաղաքական զիջումների մղելու փորձերը: Դրանք չեն դադարի, պարզապես պետք է բարձրացնել դրանց հանդեպ երկրի դիմադրունակությունն ու նվազեցնել արտաքին միջավայրում այդպիսի հնարավորությունների շրջանակը:

Օրինակ՝ կարելի է անվերջ պնդել վարչապետի հրաժարական և հայտարարել, թե մինչև դա չլինի, Հայաստանը չի կարող պաշտպանել իր շահը: Միևնույն ժամանակ ակնառու է, որ ինքնին այդ հայտարարությունները չեն բերում հրաժարականի, մինչդեռ, եթե խնդիրն ավելի շատ և շուտ Հայաստանի շահն է, քան դրա անվան տակ սեփական քաղաքական շահեր կառուցելը, ապա պետք է վարչապետի պաշտոնանկության և իշխանության համար պայքարին զուգահեռ Հայաստանի շահի ընթացիկ սպասարկման և պաշտպանության համար քայլերը: Դրանցից առանցքայինը կարող է լինել հենց մի քանի հարցերի շուրջ շատ հստակ և սկզբունքային, թեկուզ մեկ սեղանի շուրջ չբարձրաձայնված կոնսենսուսի գալը: Իհարկե, դատելով ներհայաստանյան միջավայրից և քաղաքական դերակատարների մի մեծ մասի վարքագծից, դա թվում է Հայաստանի շահին արվելիք աներևակայելի ռևերանս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում