Friday, 29 03 2024
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները

Լեռնային Ղարաբաղ. Կրեմլը Բաքվին և Երևանին հիշեցնում է կարգապահության մասին (Ośrodek Studiów Wschodnich, Լեհաստան)

Հունվարի 11-ին Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բանակցությունների թեման կյանքի կոչումն էր համաձայնագրերի, որ  պարունակվում էին այն հայտարարության մեջ, որը երեք ղեկավարները (ոչ թե համատեղ, այլ առանձին) ստորագրել էին նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը:

Այն նախատեսում էր ռազմական գործողությունների դադարեցում Լեռնային Ղարաբաղում և նկարագրում էր իրավիճակի հետպատերազմյան կարգավորման ուղղությունները: Չորս ժամ տևած բանակցությունների (անցած տարվա սեպտեմբերի վերջին սկսված պատերազմից ի վեր առաջին անգամ դրանք անցկացվում էին Ալիևի և Փաշինյանի անմիջական մասնակցությամբ) արդյունքը նոր հայտարարության ընդունումն էր:

Փաստաթղթում խոսվում է երեք երկրների փոխվարչապետների ղեկավարությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը մինչև մարտի 1-ը պետք է պատրաստի և հաստատման ներկայացնի տարածաշրջանային բոլոր տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ուղղված միջոցառումների ցուցակն ու ժամանակացույցը: Դրանից հետո Պուտինը երկկողմ հանդիպումներ ունեցավ Ալիևի և Փաշինյանի հետ՝ քննարկելու համար նրանց պետությունների հետ Ռուսաստանի հարաբերությունները:

Մեկնաբանություններ

Ինչպես երևում է՝ հանդիպման հիմնական նպատակն էր ցույց տալ, որ Մոսկվան շարունակում է մնալ Անդրկովկասի գլխավոր խաղացողը և շարունակում է «մատը պահել զարկերակին»: Դրա մասին է վկայում բանակցությունների եռակողմ ձևաչափը (խոսք չի եղել, օրինակ, Թուրքիայի նախագահին հրավիրելու մասին): Անկասկած, Պուտինը նաև ցանկանում էր հորդորել, որ երկու առաջնորդներն էլ կարգապահ լինեն: Նոյեմբերյան պայմանավորվածություններին համաձայն՝ կողմերը դադարեցրին ռազմական գործողությունները, Հայաստանը Ադրբեջանին փոխանցեց բոլոր «գրավյալ տարածքները» (նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններից դուրս գտնվող, հայերի կողմից վերահսկվող հողերը), իսկ հակամարտության տարածաշրջանում հայտնվեցին Ռուսաստանի խաղաղապահ ուժերը: Ընթանում է գերիների փոխանակման գործընթաց, իսկ Աղդամի շրջակայքում ստեղծվում է ռուս-թուրքական կենտրոն, որը վերահսկելու է հրադադարի ռեժիմի պահպանումը:

Կողմերը, սակայն, դեռևս քայլեր չեն ձեռնարկել երկու երկրները կապող տրանսպորտային ենթակառուցվածքները զարգացնելու և տարածաշրջանային բեռնափոխադրումների շրջանակներում ազատ տարանցումն ապահովելու ուղղությամբ: Խոչընդոտ է Բաքվի և Երևանի՝ միմյանց նկատմամբ ծայրահեղ անվստահությունը, ինչպես նաև ընդհանուր սահմանային գիծը համակարգելու ընթացքում ծագող խնդիրները (Հայաստանի հարավում այն ​​անցնում է նախկինում ՀՀ վերահսկողության տակ գտնվող առանձին ճանապարհներով, ինչպես նաև որոշ գյուղեր կտրում է արոտավայրերից, ինչը հարուցում է տեղի բնակիչների բողոքը)։

Կրեմլի տերն այդ հանդիպումն օգտագործեց` ցույց տալու համար Ռուսաստանի հաջողությունները տարածաշրջանի հետպատերազմյան վերականգնման գործում: Ռուսական խաղաղապահ զորախմբի աջակցությամբ գրեթե 50 000 մարդ, որոնք ռազմական գործողությունների սկսվելուց հետո փախել էին, արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (դրա հիմնական մասը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ մնացել է հայկական ուժերի վերահսկողության տակ): Շուրջ 1,5 միլիոն տոննա մարդասիրական օգնություն է բերվել տարածաշրջան:

Տեղում աշխատող ռուս մասնագետները վերականգնում են ավերված օբյեկտները, վերականգնում էլեկտրաէներգիայի և այլ ռեսուրսների մատակարարումը: Ականազերծման գործընթացը շարունակվում է:

Հանդիպման նախօրեին Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը հավանություն է տվել ռուսական ջանքերին: Սա ամրապնդեց Մոսկվայի դիրքերը, քանի որ Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համանախագահ է պաշտոնապես իր գոյությունը շարունակող ԵԱՀԿ Մինսկի խմբում, որը ստեղծվել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ղեկավարելու համար:

Չնայած կողմերի կոնկրետ պարտավորություններ պարունակող հերթական փաստաթղթի հայտնվելուն և հնչող քարոզչական թեզերին, դժվար է խոսել Մոսկվայի լիակատար հաջողության մասին: Չի հստակեցվել կարգավիճակը Ռուսաստանի խաղաղապահ ուժերի, որոնք տեղակայված են երկու պետություններում, չնայած Պուտինը կոչ է արել դա անել: Բացի դրանից՝ «նոր Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակը կամ դրա հաստատման ռեժիմը ընդհանրապես չի քննարկվել: Դա չի նշվել նաև նոյեմբերին. այն ժամանակ Ռուսաստանի ղեկավարն ասաց, որ մոտ ապագայում այդ հարցը լուծելու կարիք չկա: Փաստաթղթի ձևաչափը (ինչպես և նոյեմբերին՝ դա հայտարարություն էր) ցույց է տալիս համաձայնագրերի ոչ ֆորմալ, աշխատանքային բնույթը, այնպես որ, դրանք կարող են վիճարկվել Ադրբեջանում և Հայաստանում: Ըստ ամենայնի, հեռավոր ապագայի թեմա է ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնող խաղաղության պայմանագիրը:

Տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակումով հիմնականում շահագրգռված է Ադրբեջանը, որը ցանկանում է հնարավորինս շուտ ցամաքային հաղորդակցություն հաստատել Նախիջևանի էքսկլավի, ապա նաև Թուրքիայի հետ: Ճանապարհն անցնում է հարավային Հայաստանով, ինչը անհանգստացնում է տեղի հայ բնակչությանը: Այս կետի շուրջ համաձայնությունները այսպիսով կարելի է համարել Բաքվի հաջողությունը, չնայած Ալիևն ասաց, թե Հայաստանը Ադրբեջանի տարածքով կկարողանա երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ:

Չհաջողվեց համաձայնության գալ գերիների և ձերբակալված այլ անձանց փոխանակման ժամանակացույցի վերաբերյալ, որում նախ և առաջ շահագրգռված էր Փաշինյանը (Բաքուն ձերբակալված հայերի մի մասին չի ճանաչում որպես ռազմագերիների): Հայրենակիցները շարունակում են քննադատել ՀՀ վարչապետին զինադադարի ձևի և դրա կնքման եղանակի համար՝ համարելով, որ Երևանը խայտառակ կերպով հանձնվել է (նույնիսկ փորձ եղավ կանգնեցնել Փաշինյանի մեքենան, որն ուղևորվում էր օդանավակայան՝ Մոսկվա թռչելու համար):

Ամբողջ ընդդիմությունն ու հասարակության մի մասը պահանջում են կառավարության ղեկավարի հրաժարականը: Այս գաղափարին աջակցում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը (Հայաստանի քաղաքական համակարգի շրջանակներում նա մեծ լիազորություններ չունի, բայց կարող է հանրային խորհրդակցություններ իրականացնել), որը օրերս հրապարակված նամակում առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածի համար ձևավորել ազգային համաձայնության կառավարություն: Մինչդեռ Փաշինյանն առայժմ բացառում է իր պաշտոնանկության հեռանկարը և նախ փորձում է հասնել երկրում ներքին իրավիճակի կայունացմանը: Նման պայմաններում Մոսկվայում բանակցային հաջողությունը կարող էր կասեցնել նրա վարկանիշի անկումը:

Պատրաստեց՝ Սոնա Աբրահամյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում