Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Պետք է մեկը վեր կենա և կարգին պատասխանի Ալիևին, ասի՝ վեր ընկիր տեղդ. դա Փաշինյանը չի կարող անել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Բեռլինի համալսարանի դասախոս, հայագետ Ժիրայր Քոչարյանը։

– Պարոն Քոչարյան, որքանո՞վ Հայաստանը պետք է օգտագործի Սփյուռքի ներուժը, և արդյո՞ք դրսի գիտական միտքը պատրաստ է օգնել Հայաստանին այս վիճակից դուրս գալու համար:

– Դժբախտաբար, Սփյուռքը լավ կազմակերպված չէ: Երբ խոսում ենք Սփյուռքի մասին, նկատի ունենք Ամերիկայի՞ Սփյուռքը, Լիբանանի՞, Իրանի՞, Ֆրանսիայի՞: Ուզում եմ ասել, որ Սփյուռքը կարող է օգնել, բայց գլխավոր քայլը պետք է տեղի ունենա Հայաստանում: Մենք այսօր չափավոր և ժողովրդի մեծամասնությանը ներկայացնող իշխանության կարիք ունենք: Այո, Սփյուռքը կարող է օժանդակել, բայց գլխավորը Հայաստանի ժողովուրդն է, կառավարությունն ու մտավորականությունը:

– Ինչպե՞ս պետք է Հայաստանը կարողանա այդ ներուժն օգտագործել, ի՞նչ ելքեր եք տեսնում որպես գիտնական:

– Մենք հիմա վատ ցնցման մեջ ենք և պետք է շատ արագ փորձենք այդ վիճակից դուրս գալ: Նաև պետք է հպարտ լինենք, որ թեև շատ զոհեր ունեցանք, բայց ի վիճակի էինք Ադրբեջանի, Թուրքիայի, ջիհադիստների, Իսրայելի տեխնիկական խորհրդատուների, Պակիստանի, Աֆղանստանի վարձկանների դեմ պայքարել: Ի միջի այլոց, անգլիացիներն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեր դեմ եղան: Այսինքն՝ մենք պետք է գիտակցենք, որ պետք է շատ շուտ այս վիճակից դուրս գանք: Մեզ ստորացրին, նվաստացրին, բայց փառք Տիրոջը, մեր մեծ զոհաբերության շնորհիվ կարողացանք դիմանալ: Մենք պետք է հպարտ լինենք, մինչև անգամ ասում էին, որ սգո օրերից հետո պետք է շքերթ կազմակերպել, որ հայերն ի վիճակի են եղել 44 օր այդ ոճրագործների դեմ պայքարել: Հիմա պետք է կամաց-կամաց այդ ցնցումից դուրս գալ և փորձել Հայաստանում մի կառավարություն ստեղծել, որը կկարողանա հաղթահարել այս դժվարությունները, խաղաղություն բերի հայ ժողովրդին: Սա է մեր փրկությունը:

– ՀՀ նախագահը ծավալուն հոդված է գրել, որտեղ խոսում է Երրորդ հանրապետության ավարտի և Չորրորդ հանրապետության ստեղծման մասին: Մյուս կողմից, որոշ ուժեր Հայաստանում պահանջում են իշխանությունների հրաժարականը: Ձեր կարծիքով՝ այս ամենն ի՞նչ ելք պետք է ունենա:

– Ես կդժվարանամ կարծիք հայտնել դրա մասին: Օրինակ՝ ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում մենք նոր իշխանության կարիք ունենք: Տեսեք, օրինակ, երեկ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում էր: Գնացել էր առանց ծրագիր, Պուտինն ու Ալիևը մտածել, որոշել էին, չգիտեմ, թե Ալիևի ազդեցությունը որքան է, բայց դրել են Փաշինյանի առջև, համաձայնել է, ստորագրել է: Պարզ է, որ այս պարտության մեջ միայն Փաշինյանի մեղքը չի, իրենից առաջ եղած 3 իշխանություններն էլ մեղավոր են, իրենք են մեզ այս օրը գցել, բայց, վերջիվերջո, Փաշինյանի ժամանակ է դա տեղի ունեցել, և պատասխանատվությունն ընկնում է իր վրա: Տեսեք, երբ Հայաստանի ԱԳ նախարարը գնաց Արցախ ու հանդիպեց Արայիկ Հարությունյանի հետ, Ալիևը սպառնաց հայ ժողովրդին: Պետք է մեկը վեր կենա և կարգին, շնորհքին պատասխանի, ասի՝ վեր ընկիր տեղդ, Թուրքիայի և մյուսների օգնությամբ դու կարողացար ինքդ քեզ պաշտպանես: Ավելին, ինքը ադրբեջանցի ժողովրդին խոստացել էր, որ Արցախը կմաքրի, իսկ հիմա ռուսական զորք կա այնտեղ և հայտնի էլ չի, թե 5 տարի հետո այդ ռուսական զորքը դուրս կգա, թե ոչ: Այսինքն՝ Ալիևն իր խոստացածը չի կարողացել անել: Այս ամենի մասին պետք է բարձրաձայնվի, ասվի: Մեր ժողովուրդը հիմա շատ նվաստացած է իրեն զգում, ու սա հոգեբանական հարց է: Մենք այնպիսի իշխանության կարիք ունենք, որն այս վիճակից մեզ կհանի, դա, դժբախտաբար, կամ բարեբախտաբար, Փաշինյանի իշխանության գործը չէ: Նա դա չի կարող անել, որովհետև ստորագրել է այն, ինչը դրել են իր առջև:

Այսինքն՝ պետք է գա նոր ղեկավար, որն ավելի վստահ կգնա բանակցությունների՞:

– Այո՛: Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այդ նվաստացուցիչ հայտարարությունը, որը, ես վստահորեն ասում եմ, որ իր մեղքը չի: Բայց, ի վերջո, ինքը պարտված կողմն է: Մենք ուզում ենք մեկին, որը գնա այնտեղ ու մյուսներին հավասար իր առաջարկներն անի ու պահանջի: Սրանից վատ էլ ի՞նչ կարող է գալ մեր գլխին: Ամենավատն արդեն եղավ: Ուրեմն մենք պետք է հիմա այս ցնցումից դուրս գանք: Ընդ որում, միայն Հայաստանի ժողովրդի մասին չէ խոսքը, Սփյուռքում էլ բոլորը, ում հետ խոսում են, իրենց նվաստացած են զգում, անհանգիստ կացության մեջ են: Մենք կարիք ունենք մեկի, որը մեզ կհանի այս ցնցումից:

Իսկ դուք այդ մեկին տեսնո՞ւմ եք, որ կարող է իրականացնել ձեր ասածը:

– Ոչ, դժբախտաբար չեմ տեսնում: Ես չգիտեմ, թե ով կարող է դա անել, որովհետև Հայաստանում չեմ ապրում, գնում-գալիս եմ, բայց չեմ ապրում: Ես մամուլն եմ կարդում, բայց չեմ տեսնում այդ մեկին: Մյուս կողմից, ես 100 տոկոսով վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ կան այդպիսի մարդիկ, որ ոչ թե իրենց շահը առաջնահերթ կհամարեն, այլ մեր ժողովրդի ու պետության շահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում