Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Արտահերթ ընտրությունների դեպքում փաստաթղթով կամրագրվի, որ 17 ուժերը մարգինալ են ու լուսանցքային

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Հայաստանում  ընթացող ներքաղաքական զարգացումների շուրջ։ Առկա լարված մթնոլորտում իրավիճակի ի՞նչ հանգուցալուծում է հնարավոր։

– Պատերազմում պարտվելուց հետո, երբ մենք ունեցանք հազարավոր զոհեր ու կորուստներ,  մեր վիճակն այսօր անտանելի է։ Եթե այդ իրավիճակից դուրս գալու ելքը չի երևում, մենք միշտ պետք է հավատանք, որ այն կա, ու գտնելու համար պետք է մաքառել։ Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է։ Նժդեհի այդ միտքը պետք է այսօր դրվի մեր առաջընթացի ու հայեցակարգերի հիմքում։ Մենք այսօր ոչ թե պետք է հուսահատվենք, այլ ավելի հաստատակամ ու իմաստուն դառնանք, դասեր  քաղենք մեր սխալներից։ Մեր անելիքը դեռ չի սպառվել, ու մեր երազանքների երկիրն ունենալու համար դեռ գործ ունենք անելու։ Հանուն դրա պետք է վերադաստիարակվենք։ Պետք է զգուշանանք կեղծ հայրենապաշտներից,  նրանցից, ովքեր իրենց հռչակել են հայրենիքի փրկիչներ։ Նրանք նենգամտորեն հագնում են ազգայնականի դիմակ, ժողովրդի զգացմունքների հետ խաղալով պահանջում են իշխանություն։ Նրանք իրենց անձնական շահի համար պատրաստ են ամենաստոր քայլերի։ Մենք պետք է այսօր ամուր կառչենք մեր հավատքին, մշակույթին, ինքնությանը, բանակին։ Չուրանանք ու չդավաճանենք։

Խոսելով վարչապետի վիճակի մասին. երբ նա եկավ իշխանության, ես հենց այդ ժամանակ ասացի՝ վարչապետին դրսից տապալելն անհնար է, նա պետք է տապալվի ներսից։ Իր ձևավորած Ազգային ժողովից դա պարզ էր։ Ընդդիմությունն աշխատում է Ազգային ժողովի վրա։ Նրանք գիտեն, որ եթե սահմանադրական ճանապարհով են ուզում հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ապա միայն մի ճանապարհ կա։ Գաղտնիքը Ազգային ժողովի մեջ է, նրանք էլ կենտրոնացել են այդ խմբակցության թույլերի վրա, որ պոկեն մի 10-20 հոգու, խմբակցությունը տապալեն։ Բոլորը բոլորին դավաճան են անվանում՝ չհասկանալով, թե ինչպես է այդ դավաճանությունն արմատավորվել մեր երկրում։ Վերջին 30 տարվա  մեջ ցանկացած նոր իշխանություն ձևավորվել է նախորդների դավաճանների շնորհիվ։ Այսինքն՝ դավաճան կոմունիստները պաշտոններ ստացան, ՀՀՇ-ին դավաճանածներին ՀՀԿ-ականները պաշտոններ տվեցին։ Դաշնակցության գաղափարախոսությունը դավաճանածները նույնպես պաշտոններ ստացան։ ՀՀԿ-ին դավաճանածները Նիկոլի իշխանության ժամանակ պաշտոններ ստացան։ Հիմա էլ հերթը հասել է, որ Նիկոլի իշխանությանը դավաճանեն։ Մեր երկրում դավաճանությունը դարձել է կենսակերպ, հոգեբանություն։ Հատկապես Հանրապետական կուսակցությունը մի սկզբունք էր որդեգրել՝ որպեսզի ձեռք բերեն բարիք, պետք է ստորությունն ընդունեն։

Այսպես դավաճանությունը մեր երկրում դարձավ հոգեբանություն։ Ուշ թե շուտ լինելու են նոր ընտրություններ, ու ժողովուրդը պետք է ընտրի նրանց, որոնց կենսագրությանը գոնե ծանոթ է,  նրանց, ովքեր երբեք չեն դավաճանի հայ  ժողովրդին, իրենց սկզբունքներին։ Նայեք ինչ է կատարվում դատական համակարգում։ Այդ համակարգը դուրս է եկել իշխանության դեմ։ Մի համակարգ, որը ոտքից գլուխ թաղված է կեղծիքի, սրիկայության ու հանցագործության մեջ։ Երբ ես 2008 թվականին բանտում էի, եղավ համաժողովրդական շարժում։ Ջհանգիրյանը գլխավոր դատախազի տեղակալն էր, դուրս եկավ ու կանգնեց ժողովրդի կողքին։ Մարդը ամենաբարձր նպատակին հասնում է այն ժամանակ, երբ դրական օրինակ է ցույց տալիս։ Ջհանգիրյանը  այդ օրինակը ցույց տվեց ու դրանով մաքրագրեց նախկինում իր թույլ տված սխալները։ Հիմա սրանք, որ դուրս են եկել Նիկոլի դեմ ու իբր աջակցում են, այսպես կոչված, «հեղափոխականներին», դե թող մի դատավոր կամ դատախազ գա միանա Վազգեն Մանուկյանին։ Ոչ ոք նման բան չի անի, որովհետև բոլորը կառչել են աթոռներից։ Չեն նստել աթոռի վրա, մտել են տակը։ Ո՞նց կարող են միանալ, եթե այդպիսով վտանգի տակ կդնեն պաշտոնը, շատ բարձր աշխատավարձը։

– Ինչո՞ւ, ըստ Ձեզ,  հրապարակի այդ ուժերը չեն համաձայնում արտահերթ ընտրություններին։

– Չեն համաձայնում, որովհետև գիտեն, որ կտրականապես մերժված են ժողովրդի կողմից։ Եթե արտահերթ ընտրություններ լինեն, նրանք փաստացի խայտառակ կլինեն։ Այդ ժամանակ փաստաթղթով կապացուցվի, որ նրանք մարգինալ, լուսանցքային ուժեր են։ Դրան չեն ուզում գնալ նաև  ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն։ Նրանք էլ գիտեն, որ իրենց ունեցածի կեսն էլ չեն կարողանալու հավաքել։

– Իսկ ո՞րն է ելքը՝ Ձեր կարծիքով։

Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, բայց նրա փոխարեն «Իմ քայլը» ընտրի իրենցից մեկին, ու հայտարարեն արտահերթ ընտրությունների օրը։ Ասում են՝ հանդիպում ենք արտախորհրդարանական ուժերի հետ ու քննարկում արտահերթ ընտրությունների հարցը։ Կարող է այդպես հանդիպեն, վերջում պարզվի, որ արտահերթ ընտրություն պետք չէ։ Բայց գործընթացը պետք է արագացվի, օրը նշանակվի, ու այս վիճակը լիցքաթափվի։ Եթե աշխարհին ուզում ենք ցույց տալ, որ մենք Ադրբեջան չենք ու միջինասիական խանական պետություն չենք, ապա ժողովուրդը պետք է կատարի իր ընտրությունը։ Եթե նորից կընտրի Նիկոլին, ուրեմն կհամարենք, որ մեր ժողովրդի քաղաքական տրամաբանության արդյունքը Նիկոլն է։ Կընտրեն Վանեցյանին, կասենք՝ ժողովրդի տրամաբանության արդյունքը դա է։ Ուրեմն կարիք կլինի վերադաստիարակել ժողովրդին։ Ինչպես սկզբում նշեցի՝ պետք է վերադաստիարակվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում