Wednesday, 24 04 2024
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում

Հայաստանը ոչինչ չի անում․ երբևէ չենք ունեցել համարժեք դեսպան Իրանում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը։

– Տիկին Բեգիջանյան, Թեհրանում հունվարի 18-19-ը տեղի է ունենալու իրանա-ադրբեջանական համատեղ տնտեսական հանձնաժողովի 14-րդ նիստը: Ադրբեջանում Իրանի դեսպանն ընդգծել է երկու երկրների տնտեսական հարաբերությունների ակտիվացման ու ամրապնդման կարևորությունը: Նշվում է նաև, որ մոտ ժամանակներս կբացվի իրանական առևտրի տունը Բաքվում: Խորանում են Իրան-Ադրբեջան տնտեսական հարաբերությունները, Հայաստանն ի՞նչ պետք է անի այս ուղղությամբ։

– Հայաստանը պարզապես ոչինչ չի անում: Ես միշտ ասել եմ, որ Ադրբեջանն ինքն է նախաձեռնող եղել մինչև հիմա բոլոր ստորագրված համաձայնությունները իրականություն դարձնելու համար, անգամ Իրանի հատվածի երկաթգծի դեպքում Ադրբեջանն է 500 միլիոնի ներդրում արել։ Եվ հիմա, ըստ երևույթին, Իրանն է շահագրգիռ Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացման համար։ Հայաստանը, փաստորեն, Իրանի համար կարևոր սուբյեկտ չէ։ Իրենք վստահ չեն, որ առաջվա նման ճանապարհ կունենան Հայաստանի հետ, վստահ չեն, որ Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող տարանցիկ ճանապարհը, եթե լինի, ինչ իրավիճակ կլինի։ Այսինքն՝ այս գործոնն Իրանի համար անընդունելի է։ Ավելին՝ Նախիջևանով Ադրբեջան ճանապարհն անվտանգ չի կարող լինել։ Եվ եթե երկաթգծի անվտանգությունը Հայաստանի տարածքում ռուսները պետք է ապահովեն, ապա Ադրբեջանի տարածքում Հայաստանն անվտանգ չէ, վտանգված ենք։ Դեռ սովետական ժամանակաշրջանում, երբ հայերը հայրենադարձվում էին, և գնացքից պարբերաբար գողություններ էին անում ադրբեջանցիները։ Հիշում եմ, որ վայրենի ձևով էր դա արվում, սղոցով կտրում էին արկղերը, պարզվում էր՝ թանկարժեք գորգ են կտրել։ Մեր ժամանակ էլ եղավ գողություն, մեր խոհանոցի ապրանքներն էին բացել, գողացել։ Եվ որևէ գործ չէր հարուցվում, մենք գալիս էինք Ջուլֆա։ Ավելին՝ բացի գողությունից՝ այլ վտանգներ էլ կային․ մի անգամ էլ ես եմ Կապանով անցել այն ժամանակ, և Նախիջևանն անցնելիս քարերով հարվածներ էին հասցնում, այնտեղ կանգառ կար, և դեռ այն ժամանակ նրանց մեջ մեր նկատմամբ ատելություն կար։ Ուզում եմ ասել՝ ադրբեջանցիները գողացան, որովհետև այդ գնացքը Իրանից գալիս էր Ադրբեջանով մինչև Երևան, և եթե այն ժամանակ էր էդպես, հիմա հազարապատիկ ավելի վատ է լինելու։

Մենք հիմա ընդհանրապես պասիվ ենք միջազգային հարթակում, բայց Իրանը հիմա վստահ չէ, որ Հայաստանի հետ կունենա սահման։ Մտածում են՝ ինչպես է միջանցքը տալուց հետո լինելու հայ-իրանական ճանապարհը։ Մինչև հիմա չի կառուցվել «Հյուսիս-հարավը»։ Եվ հիմա, եթե առաջարկում ենք՝ եկեք Ադրբեջանով, նրանց համար դա ոչ թե գայթակղիչ է, այլ նրանք ընդհանրապես դեմ են։ Նրանք բանակցել են երեք կողմերի հետ էլ, այդուհանդերձ, իրենց վերլուծական և լրատվական միջոցները խիստ դեմ են արտահայտվում, դա իրենց ոչինչ չի տա։ Մենք էլ հիմա ոչինչ չենք անում մեր հարաբերությունները տարբեր երկրների հետ ամրապնդելու համար, այդ թվում՝ Իրանի հետ, որը շատ կարևոր է, որ մենք աշխարհի հետ կապ ունենանք։

– Լուրեր կան, որ Հայաստանն Իրանում ՀՀ դեսպանատանը առևտրական կցորդ է ունենալու։ Սա ի՞նչ կարևոր նշանակություն կարող է ունենալ։

– Միշտ դեսպանատունը եղել է տնտեսական կցորդ, մենք երբևէ չենք ունեցել համարժեք դեսպան Իրանում, միայն մեկ անգամ Կարեն Նազարյանն է եղել որպես դեսպան։ Նա մեկուկես տարվա ընթացքում ակտիվ միջազգային համաժողովներ է կազմակերպել, նա շատ ակտիվ էր։ Սա միակ դեպքն է, երբ դեսպանը Իրանում համապատասխանել է, իսկ մնացած դեպքերում չենք ունեցել։ Գլոբալ առումով բան չեն արել մեր դեսպանատները։ Այնպես որ, պատճառը դա է, և պատճառը մեր դիվանագիտության ձևական լինելն է։

– Հայաստան-Իրան հարաբերությունների խորացման ուղղությամբ Հայաստա՞նը պետք է լինի առաջին քայլ անողը։

– Այո՛, միշտ ասել եմ, որ Իրանը խնդիր ուներ․ եթե շատ ակտիվ լիներ, իսլամական աշխարհում քննադատելու էին, իսկ մենք, եթե շահագրգիռ լինեինք, դա այլ է, բայց մենք դա չենք անում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում