Հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որով նախատեսվում է երեք երկրների փոխվարչապետների նախագահությամբ աշխատանքային խումբ ձևավորել, որն էլ մինչև մարտի 1-ը պետք է ներկայացնի Հայաստանն ու Ադրբեջանը կապող երկաթուղային ու ավտոճանապարհային ուղիների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման կամ կառուցման ժամանակացույցը։ Պայմանավորվածության իրագործումից հետո Հայաստանը կկարողանա Ադրբեջանի տարածքով երկաթուղային ու ավտոճանապարհային կապ հաստատել Ռուսաստանի ու Իրանի հետ, իսկ Ադրբեջանը Հայաստանի տարածքով՝ Սյունիքով, Նախիջևանի, իսկ այնտեղից էլ՝ Թուրքիայի հետ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ: