Մեկ օրում Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 100 ռուս խաղաղապահ։ ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ պատվաստվել են Մարտունու և Մարտակերտի շրջանների 3 դիտակետերի զինծառայողները։
Ինչպես երեկ հայտնել էինք, ռուս խաղաղապահների համար ԼՂ է մատակարարվել «Спутник V» պատվաստանյութի 2000 դեղաչափ։
Պատվաստումը կիրականացվի երկու փուլով։
«Спутник V»-ն Ռուսաստանում և աշխարհում հակակորոնավիրուսային առաջին պատվաստանյութն է։ Այն գրանցվել է օգոստոսի 11-ին, արդյունավետությունը կազմում է 91․4 տոկոս։