
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի բացառում, որ COVID-19-ի հետ կապված իրավիճակի զարգացման հետ մեկտեղ կարող են ներդրվել իմունային անձնագրեր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՀԿ առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանին:
Նա ասել է, որ ճանապարհորդների պատվաստումները հաստատելու վերաբերյալ արտակարգ իրավիճակների կոմիտեի ցուցումներում ասվում է՝ «տվյալ պահին»:
Ռայանը բացատրել է, որ ժամկետները չեն նշվում ոչ թե այն պատճառով, որ ապագայում դա վատ գաղափար կլինի, այլ այն պատճառով, որ ԱՀԿ-ն դեռևս բավարար չափով քննադատական ապացույցներ չունի, թե արդյոք պատվաստվածները կարող են վարակ փոխանցող հանդիսանալ, և արդյոք նրանք կարող են նորից հիվանդանալ:
Ուստի արտակարգ իրավիճակների կոմիտեն լրացուցիչ խոչընդոտներ չի ստեղծում մարդկանց տեղաշարժի համար՝ նվազագույնն այնքան ժամանակ, քանի դեռ ավելի շատ տվյալներ և ավելի շատ պատվաստանյութեր չեն հայտնվել: «Ժամանակի ընթացքում իրավիճակը կփոխվի, և ապագայում կարող են նոր պատճառներ ի հայտ գալ դա անելու համար»,- եզրափակել է ԱՀԿ ներկայացուցիչը: