Պաղեստինում, վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ, կանցկացվեն համընդհանուր ընտրություններ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը, հայտնում է WAFA գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, օրենսդիր ժողովի ընտրությունները, ըստ հրամանագրի, կկայանան այս տարվա մայիսի 22-ին, իսկ նախագահական ընտրությունները՝ հուլիսի 31-ին:
Երկրի օրենսդիր ժողովի ընտրություններից հետո կձևավորվի 120 տեղանոց խորհրդարան: