Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Մենք ԱՀԿ կանխատեսումներից էլ շուտ կարող ենք ունենալ կոլեկտիվ իմունիտետ. Արարատ Մկրտչյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը։

– Պարոն Մկրտչյան, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ COVID-19-ի դեմ կոլեկտիվ իմունիտետ այս տարի դժվար թե ձևավորվի, քանի որ առնվազն բնակչության 70-80 տոկոսը պետք է պատվաստված լինի։ Ստացվում է՝ 2021-ին է՞լ կորոնավիրուսը կշարունակի ապրել մեզ հետ կողք  կողքի։

– ԱՀԿ կանխատեսումները ժամանակի մեջ պարբերաբար փոփոխվում են, հուսանք՝ այս հայտարարությունն էլ կփոփոխվի, որովհետև հանրային ակնկալությունը՝ իմունիտետ հասկացությունը, մեզ մոտ երկու ուղղությամբ է ձևավորվում՝ բնական իմունիտետ, այսինքն՝ ձեռքբերովի, որը հիվանդացած-լավացածների մոտ է տեղի է ունենում, և պատվաստումների միջոցով։ Եվ կոլեկտիվ իմունիտետ ավելի շուտ կարող ենք ձեռք բերել։ Շատերը հիվանդանալ-լավանալով բնական իմունիտետ են ձեռք բերել, այնպես որ՝ ԱՀԿ կանխատեսումներից էլ շուտ կարող ենք ունենալ կոլեկտիվ իմունիտետ։

– Հայաստանում ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվածների մոտ որևէ բարդություն չի գրանցվել: Նախատեսվում է ՀՀ բնակչության 10 տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ՝ միայն ռիսկի խմբերի շրջանում պատվաստումներ իրականացնելու համար։ Ձեր կարծիքով՝ ո՞ր երկրի արտադրած պատվաստանյութին պետք է նախապատվություն տա Հայաստանը։

– Իմ կարծիքով՝ բոլոր այն պատվաստանյութերը, որոնք այսօր ճանաչվել են օգտագործման ենթակա, կարող են մեր հանրապետությունում կիրառություն ստանալ մեր համապատասխան մասնագիտացված կառույցի կողմից իրավաբանորեն գրանցում ստանալու ճանապարհով։ Ես կողմ եմ, որ տարբեր պատվաստանյութեր ներկա լինեն։ Օրինակ՝ եթե հետևենք դեղերի օրինակին, մեր երկրում մեկ տեսակի դեղամիջոցից ունենք տարբեր երկրների ներկայացրածը, և մարդ ունի ընտրության հնարավորություն: Ինձ թվում է, որ պատվաստանյութերի մասով էլ նույնը պետք է ունենալ. եթե մեր համապատասխան կառույցը ընդունի ու ճանաչի տարբեր պատվաստանյութեր, բոլորն էլ կարելի է ձեռք բերել և բազմազանություն ապահովել:

– Ինչո՞ւ են, այնուամենայնիվ, շատ եվրոպական երկրներ անցնում սահմանափակումների, ընդհուպ՝ լոքդաունի։

– Ինձ զարմացնում է. այս հիվանդությունն արդեն ճանաչել ենք, մարդկանց մահվան դեպքերը աշխարհով մեկ որոշակի նվազման միտում ունեն, այսինքն՝ ծանոթացել ենք, ունենք գործիքներ և կարող ենք կյանքեր փրկել և այդ մարդկանց տանը պահելով որևէ բանի չենք հասնի։ Մենք Վրաստանի փորձն ունենք, երբ Վրաստանում սահմանափակումներ եղան, տնտեսությունը տուժեց, հետո բացվեց, ու հիվանդությունը սկսեց արագ տարածվել, և մեծ ծանրաբեռնվածություն եղավ առողջապահական համակարգի վրա։ Լոքդաունի ճանապարհը անցյալում պետք է մնա, մարդիկ սովորել են տարրական կանխարգելիչ միջոցառումներ օգտագործել և պաշտպանվել հիվանդությունից։ Լոքդաուն իրենց թույլ են տալիս այն երկրները, որոնք ունեն ֆինանսական հսկայական միջոցներ: Փորձը ցույց տվեց, որ դա արդյունավետ ճանապարհ չէ, հիվանդության տարածման կանխարգելմանը չի նպաստում։

– Չինաստանն ինչպե՞ս հասավ զրոյական մակարդակի։

– Վրաստանում տեսանք, որ լոքդաունը էֆեկտիվ չէր, և հիվանդությունն արագ տարածվեց, իսկ Չինաստանի մասին եզրակացություններ անելու համար այսօր ես պատրաստ չեմ, որովհետև ոչ տեղեկատվություն կա, ոչ էլ իրական փաստեր են ներկայացնում: Ընդհուպ ԱՀԿ փորձագետները ցանկացել են մուտք գործել Չինաստան և չինական հրաշքին ականատես լինել, նրանց թույլ չեն տվել մուտք գործել երկիր և ուսումնասիրություն կատարել։ 1,5 միլիարդ բնակչություն ունեցող երկրում 85 000 հիվանդը և 4000 մահվան դեպքն ուղղակի զարմանալի էին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում