Մենք ունենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու 4 ճանապարհ։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Առաջինը, եթե նա հասկանար, ինքնասիրություն, պատասխանատվություն ունենար, մտածեր մեր պետության մասին, պետք է հրաժարական տար։
Երկրորդը, եթե Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցութունը հսկանա կրկին, որ պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին՝ մաս է կազմում այս դավաճանությանը, հրավիրի Ազգային ժողովի արտահերթ նիստ եւ պաշտոնանկություն անի։
Երրորդը, գիտեք՝ մենք արդեն դատախազությանը տվել ենք հաղորդում եւ պահանջում ենք, որպեսզի պետական դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրվի եւ ձերբակալվի Նիկոլ Փաշինյանը։