Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նոյեմբերի 10-ին նոր Հոկտեմբերի 27-ի փորձ արվեց, ծրագիրը Փաշինյանին սպանելն էր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը:

– Դուք ինչպե՞ս եք պատկերացնում պատերազմից հետո Արցախի բանակի կազմավորումը, համալրումը, հիմա Ադրբեջանը հեռվից հեռու խոսում է այդ գործերին միջամտելու մասին:

– Ադրբեջանը չի ուզում, որ մենք Արցախում զորք ունենանք, մենք չենք կարող Արցախը թողնել առանց պաշտպանության, հույսներս դնել չգիտեմ ում վրա, մենք պետք է ունենանք մեր բանակը, եւ մենք ունենք անտեղ Պաշտպանության բանակը, առաջին հերթին բանակը պետք է համալրենք պայմանագրային զինծառայողներով, որպեսզի կարողանանք այդ խնդիրը լուծել:

– Դուք հաստատ պատերազմի մասին ավելի շատ բան գիտեք, քան ես կամ այդ օրերին Երեւանում գտնված մարդիկ, բայց իրականությունը իմանալու ձգտումը շատ մեծ է, մարդիկ ուզում են իմանալ ճշմարտությունը, ուզում են իմանալ՝ ի՞նչ է կատարվել այս կամ այն ճակատում: Հաստատ հետեւում եք, մեկը մի բան է ասում, մյուսը հաջորդ օրը հակադարձում է, եւ ոչ ոք չի կարողանում կողմնորոշվել, թե ով է դիրքը լքել, ինչու է լքել կամ ով ուր է գնացել, ինչու է գնացել:

– Նախ ասեմ, որ այս պատերազմում պարտվել է մեր ամբողջ հայ ազգը: Երբ պատերազմը սկսվեց, մի ալիք առաջացավ, ու բոլորը գնացին զինկոմիսարիատներ, ինչպես ապրիլյան դեպքերի ժամանակ, եւ բոլորը ցանկանում էին կամավորական հիմունքներով գնալ հենց առաջին գիծ, եւ այդպես թե՛ ջոկատներով, թե՛ կամավորականներով, թե՛ հետո նաեւ ՄՈԲ-ը սկսեց աշխատել, հավաքվեցին եւ բոլորը շարժվեցին դեպի մեր Արցախ աշխարհ: Եվ այնտեղ նրանց ուղարկեցին տարբեր զորամասեր: Պետք է ձեւավորեին ստորաբաժանումներ, եւ այդ ստորաբաժանումը իրենց ղեկավար կազմով գնար որեւէ կոնկրետ ուղղությամբ, կոնկրետ զորամասի ենթակայության տակ, այդ բանը չեղավ, չձեւավորվեցին զորամասեր, այլ այդպես խմբերով, վաշտերով գնացին եւ այնտեղ էլ չձեւավորվեցին գումարտակներ:

– Շատ դեպքեր կան, որ գնացողներին ասել են՝ իզուր եք եկել, հետ գնացեք:   

– Այդպիսի դեպքեր շատ են եղել:

– Ինչո՞ւ, տրամաբանությունը ո՞րն է: Որպես զինվորական, ասացեք՝ առաջնագծում նահանջ կամ այդպիսի հրաման տալու իրավունք ո՞վ ունի:

– Հրամանատարը, ով արդեն մտել է պատերազմական գործողությունների մեջ, եւ իր ենթակայության տակ ունի օրինակ 500 մարդ, ինքը կարողանում է ղեկավարել այդ 500-ին եւ չի կարող ղեկավարել եւս 500 հոգու, այդ պատճառով այդ ճակատ գնացողներին, երբ ուղարկում էին այդ հրամանատարի մոտ, նա ի վիճակի չէր ղեկավարել նրանց, պետք է ունենար ավել սպայակազմ, որպեսզի նրանց կարողանար մարտի տանել։ Օրինակ՝ մենք գնացել ենք Քելբաջարի ուղղությամբ, եւ երբ գնացինք, արդեն այնտեղ 2000-ից ավել մարդ կար, ու այդ մարդիկ զենքերը ձեռքներին անտառները լցված էին, անձրեւի, ձյան տակ եւ նրանց ընդունող չկար, ղեկավարող չկար:

– Իսկ այնտեղ գտնվող զորամասերի հրամանատարնե՞րը:

– Զորամասի հրամանատարությունը կռվի մեջ էր, ամեն մարդ իր ֆունկցիաներն էր կատարում: Դրա համար այդ մարդիկ որ գնում էին, պետք է գնային իրենց հրամանատարներով եւ պատրաստի մտնեին մարտի մեջ: Քաոսային վիճակ էր: Անտառներից հանել ենք այդ մարդկանց, ուղարկել ենք գյուղեր, դպրոցներում տեղակայել ենք, որ գոնե ծածկի տակ լինեն, չհիվանդանան: Սննդի, զենք-զինամթերքի խնդիր չի եղել: Հետո նոր կարողացել ենք նրանց հանել առաջին գիծ՝ իրար փոխարինելով, եւ այսպես այնտեղ կանոնավորվեց, եւ ամբողջ շղթան կարողացանք պահել անառիկ, չնայած որ այնտեղ էլ հասան այն խոսակցությունները, թե հողերը ծախված են, ինչի՞ եք կանգնում, ուշ թե շուտ փախչելու եք: Այսպիսի խոսակցությունները մենք մարեցինք, ասացինք՝ մենք մնալու ենք դիրքերում մինչեւ վերջ, հող ծախողի հերն էլ անիծած:

– Մարելը քիչ է, պետք է բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել, հակառակ դեպքում ինչպե՞ս հասկանալ՝ ով ինչ է արել:

– Պանիկան սկսվել է Ջաբրայիլից, միտումնավոր է արվել, նույնիսկ հրամկազմից են եղել պանիկան տարածողները, հիմա արդեն զինվորները պատմում են, անուն-ազգանուններ են տալիս, թե որ գեներալն է եղել, որ գնդապետն է եղել: Ու մենք զինվորներին ասել ենք՝ այդ մասին ոչ թե մեզ ասեք, այլ գնացեք համապատասխան տեղ հաղորդում տվեք…

– …Ո՞րն է Շուշիի անկման առեղծվածը:

– Այնտեղ եղել է կանոնավոր զորք, երկու գումարտակ էլ Մարտակերտից տարան: Այնտեղ եղել են լեգենդար հրամանատարներ, գեներալներ… Ես մի բան գիտեի, օպերացիա էր պլանավորվում Սամվել Բաբայանի կողմից, մոտ 1500 մարդ էր պետք, որպեսզի ադրբեջանցիները հայտնվեին «մեշոկի» մեջ, ու այդքան մարդ չճարվեց. Ստեփանակերտում 5000 մարդ ճարվեց, որ կարող էին կռվել, բայց նոյեմբերի 7-ին փախան Երեւան: Ստեփանակերտին զուգահեռ դատարկեցին նաեւ մյուս քաղաքները, նույնիսկ կռվող մարդիկ զենքերը շպրտում, գալիս էին Երեւան:

– Ո՞ւմ հրամանով էին գալիս:

– Նրանց պիտի հարցնենք՝ ում հրամանով էին թողնում փախչում: Այդ ամեն ինչը պիտի պազվի: Հանձնաժողով պիտի ստեղծվի ու բոլորին պետք է հարցնել: Ղարաբաղը դատարկելը միտումնավոր արված գործ էր, որպեսզի Ղարաբաղը հանձնելով՝ ջնջվի նաեւ Հոկտեմբերի 27-ը, ջնջվի Մարտի 1-ը: Իսկ Հոկտեմբերի 27-ն էլ ուզեցին եւս մի անգամ կրկնել, քանի որ մի անգամ արդեն փորձը կար: Արարատ Միրզոյանին տվեցին «սպանեցին», հարձակվեցին վարչապետի տան վրա, մտածում եք՝ վարչապետն այնտեղ լիներ, չէին սպանի՞, իհարկե կսպանեին: Առաջին անգամ Հոկտեմբերի 27-ն արեցին «ռոմանտիկները», այս «Հոկտեմբերի 27-ը» արդեն պիտի վերագրեին, որ գազազած ամբոխն է մտել, վարչապետին սպանել: Ու վերջ, ամեն ինչը կվերանար, ամեն ինչը կբարդեին Նիկոլի վրա, Նիկոլն էլ սպանված կլիներ, հեղափոխություն կլիներ. նոր իշխանություն, նոր կառավարություն:

– Հնարավո՞ր է պարզել այդ ամեն ինչը:

– Բոլորը հնարավոր է պարզել, զինվորական ոստիկանությունն էլ կարող է դա անել, բոլորն էլ ցուցմունք կարող են տալ, թե ով է ասել՝ Հադրութը, Ջաբրայիլը թողեք գնացեք, ով է ասել՝ հողերը ծախված են… Շատ են խոսացողները, թե Նիկոլն է մեղավոր, թողել փախել են, հետո ասում են՝ Նիկոլն է մեղավոր: Ու հիմնականում խոսում են Արցախի գեներալները, իրենց չարածների համար էլի մեղադրում են մի մարդու: Եթե Նիկոլը մեղավոր է, թող իր պատիժն ստանա, բայց դուք ինչո՞ւ եք փախել: Արդարացնո՞ւմ եք ձեզ: Ամեն մարդ պիտի իր արածի համար պատասխան տա, մեր ընդհանուր պարտության մեջ ամեն մեկս էլ մեղավորություն ունենք: Ու պիտի մենք մեզ հարց տանք՝ ի՞նչ չարեցինք, որ պարտվեցինք:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում