Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Ինչ է սպասվում կիրակի Ռուսաստանում. անսպասելի որոշում

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հանկարծ հայտարարել է, որ կայացրել է կիրակի Մոսկվա վերադառնալու որոշում: Նավալնին, ինչպես հայտնի է, Բեռլինում է, որտեղ տեղափոխվեց անգիտակից, գրեթե մահամերձ վիճակում՝ Ռուսաստանում թունավորումից հետո: Գերմանիայում հաստատեցին, որ Նավալնուն փորձել են թունավորել «Նովիչոկ» տեսակի հայտնի մահաբեր քիմիական նյութով: Փաստորեն ստացվում է պատկեր, որ Նավալնուն փրկեցին հրաշքով: ՌԴ նախագահ Պուտինն այդ առնչությամբ դեկտեմբերի վերջին հայտարարեց, թե՝ եթե հատուկ ծառայությունները ուզեին սպանել Նավալնուն, ապա նա չէր մնա ողջ: Այդուհանդերձ, մնում է բաց, թե հատկապես ինչ է ՌԴ նախագահի խոսքի տողատակում. Նավալնին ողջ է, որովհետև նրան հատուկ ծառայություննե՞րը չեն թունավորել, թե՞ ողջ է, որովհետև նրան թունավորել են, սակայն ամենևին ոչ սպանելու նպատակով: Պատմությունն իսկապես բավականին խորհրդավոր է, նաև այն առումով, որ թունավորելով հանդերձ, հատուկ ծառայությունները չէին հոգացել, որ ուշանար բժշկական օգնությունը: Չէ՞ որ կարող էին, եթե ցանկանային: Թե՞ համոզված էին, որ չի լինի այսպես ասած՝ վրիպում, և ոչ մի բժիշկ էլ չի օգնի, եթե գա ժամանակին: Միևնույն ժամանակ, հատկանշական էր, որ Ռուսաստանի իշխանությունը թույլ տվեց Նավալնուն տեղափոխել Գերմանիա, թերևս լավ պատկերացնելով, որ այնտեղ ընդամենը հաստատելու կամ պնդելու են թունավորումն ու վերագրեն ՌԴ իշխանությանը:

Ի դեպ, օրինակ, 2000 թվականին «Կուրսկ» սուզանավի աղետի ժամանակ Ռուսաստանի ղեկավարությունը տևական ժամանակ խուսափել էր արևմտյան երկրների տեխնիկական օգնությունից, այսպես ասած՝ ռազմական գաղտնիքներ չբացահայտելու համար: Մինչդեռ կարծիք կար, որ այդ օգնությունը ժամանակին ընդունելու դեպքում հնարավոր կլիներ փրկել նավաստիներից շատերի կյանքը: Իսկ ահա Նավալնու դեպքում ռուսական կողմը շատ արագ համաձայնեց նրան Գերմանիա տեղափոխելուն: Այդ մանրամասները դիտարկելը կարևոր է, որովհետև անկասկած է, որ այստեղ անձի խնդիր չէ: Նավալնին երևույթ է, ակնհայտորեն Ռուսաստանի և Արևմուտքի միջև զարգացող որևէ քաղաքական երևույթ, առայժմ անհասկանալի նպատակով կամ հեռանկարով: Անհասկանալի է ընդհանրապես ՝ Նավալնի երևույթը նպատակո՞վ երևույթ է, թե՞ այն երևույթ է, որի կարևորությունն, այսպես ասած, գործընթացն է, իսկ նպատակը՝ «հետո կտեսնենք» տարբերակով: Բոլոր դեպքերում, հենց դրանով հանդերձ Նավալնի երևույթը դիտարժան պետք է լինի նաև Հայաստանից, որովհետև այն իրենով շոշափում է թե՛ Արևմուտք-Ռուսաստան, թե՛ ներռուսական հարաբերությունների կարևոր և նուրբ շերտեր:

Ահա այդ իմաստով էլ ուշադրության է արժանի Բեռլինից Մոսկվա վերադառնալու Ալեքսեյ Նավալնու որոշումը, որի մասին նա ազդարարեց նախօրեին: Թերևս կասկածից վեր է, որ Նավալնին «մահապարտ» չէ, որպեսզի վերադառնա մի տեղ, որտեղ նրան սպասում է հետապնդում: Նոր մահափորձի մասին խոսել, թերևս, չարժե, ՌԴ իշխանությունը եթե անգամ արել է մեկը ու չի ստացվել, ապա համաշխարհային արձագանքից հետո երկրորդը չի անի հաստատ: Այդ պարագայում, Նավալնին գալիս է Ռուսաստան որոշակի «իմունիտետ» ձեռք բերա՞ծ: Որովհետև դժվար է պատկերացնել նաև, թե Կրեմլին կարող է պետք լինել նրան իրավական հետապնդման ու ազատազրկման ենթարկելը տեղի ունեցածից հետո: Դա, բացի Կրեմլի համար նոր խնդիրներից, հազիվ թե հանգեցնի այլ լուծումների: Հետևաբար, եթե Նավալնին վերադառնում է Ռուսաստան, ապա մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ Ռուսաստան է վերադառնում բոլորովին այլ Նավալնի: Իսկ դա տալիս է բազմաթիվ այլ մտորումների առիթ, Ռուսաստանում ներքին զարգացումների տեսանկյունից: Ընդ որում, խոսքն, անշուշտ, այն մասին չէ, որ Նավալնին կվերադառնա և հենց օդանավակայանից կսկսի ինչ-որ հեղափոխություն: Իհարկե՝ ոչ: Նավալնու վերադարձը ավելի շուտ ենթադրելու է նաև Ռուսաստանի կառավարող շրջանակների միջև խմորումների նոր մակարդակ, հետո միայն, զուգահեռ՝ հանրային տրամադրությունների, այն էլ կախված հենց էլիտայի ներսում խմորումներից: Բայց, անկասկած է, որ Նավալնու վերադարձը ենթադրում է ոչ միայն նոր, այլ նաև հանգուցալուծման մոտեցող փուլ: Այն վերջինն է, թե ոչ, իհարկե բարդ է ասել, սակայն որ մեկ քայլ է այդ ուղղությամբ, թերևս, անկասկած:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում