Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ջհանգիրյանը կարող է ԲԴԽ-ի անդորրը խաթարել

Հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի և անորոշության հանգուցալուծմանը հնարավոր կլինի հասնել ընտրություններով: Ո՞ր դեպքում Հայաստանը պատրաստ կլինի արտահերթ ընտրություններին՝ հաշվի առնելով նաև իրավական երաշխիքները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ի պատասխան այս հարցի, փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ հեղափոխությունից հետո աշխատանք պետք է մեկնարկեր և լուծվեին արդարադատության, ընտրանական իրավունքի ոլորտում կուտակված հարցերը, ինչպես նաև աշխատանք պետք է իրականացվեր կոռուպցիայի ցանցի հաղթահարման և կառավարման արդյունավետության ուղղությմաբ: «Առնվազն առաջիկա վեց ամիսը պետք է տրամադրվի պետության վերակենդանացման միջոցառումներին, որոնք կապահովեն այնպիսի մթնոլորտ, որտեղ հնարավորինս առավելագույն արդյունավետությամբ տեղի կունենան ընտրական գործընթացներ»,- նշեց Եգորյանը:

«Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը հավելեց, որ գոնե դատական իշխանությունում պետք է մթնոլորտը փոխելու ուղղությամբ ջանքեր գործադրվեն, հակառակ դեպքում ընտրություններում կունենանք մի պատկեր, երբ դիտորդներին, վստահված անձանց ահաբեկողների նկատմամբ կալանքի միջնորդությունները չեն բավարարվի, և նրանք նորից կվերադառնան ընտրատեղամասեր և կշարունակեն ահաբեկել:

Լուսինե Հակոբյանի դիտարկմամբ՝ դատական համակարգը նոյեմբերի 10-ից հետո միանգամից ցատկեց հին դաշնակիցների կողքը.«Դա մասնավորապես ակնհայտ դարձավ ԲԴԽ նախագահի հայտարարությամբ, և դրան հետևեցին առանձին դատավորների կողմից քայլեր, որոնք ակնհայտորեն ի ցույց դրեցին նրանց կախյալությունը նախկին կլանից… ԲԴԽ նախագահի հայտարարությունը դեմ էր դատական համակարգի անկախությանը»:

Տիգրան Եգորյանը հավելեց, որ ԲԴԽ նախագահի հայտարարությունը դատական համակարգին ուղղված արտոնության երաշխիք էր:

Անդրադառնալով ԲԴԽ խորհրդի գործունեությանը՝ Տիգրան Եգորյանը նշեց, որ ԲԴԽ-ն ունի կարևոր, ընդգրկուն և էական ազդեցություն գործելու իրավական լծակներ, մեխանիզմներ, և եթե ԲԴԽ-ն աշխատի կայուն և ամբողջ ֆունկցիոնալությամբ, կարող է էական ստաբիլիզացիոն դետալ հանդիսանալ ամբողջ համակարգում: «Կարող է նաև հանդիսնալ «չար ուժերի», ապակայունացման երաշխավոր: Այս պահին չունենք այնպիսի ԲԴԽ, որը կերաշխավորեր Սահմանադրությամբ սահմանված դատարանների անկախության և արդար դատաքննության իրավունքի նկատմամբ այնպիսի ջանասեր աշխատանքը, որ կկայունացներ կարգազանց դատավորների գործունեությունը: ԲԴԽ-ում երկու թափուր տեղ կա, եթե դրանք լրացվեն այնպիսի կադրերով, որոնք ի զորու են այդ նախանձախնդրությունն ապահովել՝ ամենօրյա աշխատանքով, կունենանք բալանսավորված ԲԴԽ՝ 5-ը 5-ի դեմ, ինչը դեռ չի նշանակում, որ ԲԴԽ-ն կարող է արդյունավետ գործել, դեռ խմորման ահագին գործընթաց է սպասվում»:

Անդրադառնալով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ որպես ԲԴԽ թեկնածուի առաջադրման վերաբերյալ դիմադրությանը, Լուսինե Հակոբյանը նշեց, որ մեկ փաստարկ է հնչեցվել՝ հաշվի առնելով տարիքային շեմը, նաև քաղհասարակությունը վերապահումներ ունի՝ կապված մասնավորապես Մատաղիսի և այլ գործերի հետ. «Բայց այն հանգամանքը, որ ԲԴԽ-ից անհանգստության նշաններ են գալիս, նշանակում է, որ Գագիկ Ջհանգիրյանը ունակ է այնտեղ ձևավորված «կայուն անդորրը» որոշակի առումով խաթարել, ինչը կարելի է որպես լավ նշան դիտարկվել այս պահին»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում